ՔՊ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը։ Այս մասին հայտնում են խմբակցությունից։
Նշենք, որ Անահիտ Մանասյանն այժմ գլխավոր դատախազի տեղակալն է։
Այսօր ավելի վաղ հայտարարվել էր, որ Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները համատեղ նիստում որոշել են ՄԻՊ պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրել Էդգար Ղազարյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ նախկին ՄԻՊ Քրիստիննե Գրիգորյանի լիազորությունները դադարեցված են հունվարի 24-ից։ Նա այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել Ազգային ժողով։
Հիշեցնենք նաև, որ Ք. Գրիգորյանը ընդամենը մեկ տարի է եղել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան. 2022 թ. հունվարի 24-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Քրիստիննե Գրիգորյանն ընտրվել էր Մարդու իրավունքների պաշտպան միայն ՔՊ-ական պատգամավորների քվեարկությամբ։
Հարակից հրապարակումներ`
- Ագնեսա Խամոյանն արձագանքել է Էդգար Ղազարյանի առաջադրման մասին հարցերին
- Էդգար Ղազարյանի առաջադրման արձագանքները
- Էդգար Ղազարյանն առաջադրվել է ՄԻՊ թեկնածու
- «Ժողովուրդ». Գլխավոր դատախազի տեղակալը փորձում է ԱԱԾ-ից իր հավատարիմ գործընկերներից նշանակել Մանասյանի տեղը
- ՔՊ-ի ՄԻՊ թեկնածուն Անահիտ Մանասյանն է
- Անահիտ Մանասյանը՝ գլխավոր դատախազի տեղակալ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան