235 մլն դրամ, Բայրոն փողոցում գտնվող բնակարան․ Բռնագանձման պահանջ է ներկայացվել դատարան
Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ ևս մեկ հայցադիմում ընդունվել է Հակակոռուպցիոն դատարանի վարույթ: Այս մասին հայտնում են Դատախազությունից։
«Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին փողերի լվացման մեջ մեղադրվող Ս.Մ.-ից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝
• Կենտրոն վարչական շրջանի Բայրոն փողոցում գտնվող բնակարանը և ավտոկայանատեղին, իսկ անհնարինության դեպքում՝ դրա միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է ավելի քան 388 մլն դրամ:
• Շուրջ 235 մլն դրամ՝ որպես օրինական եկամուտներով չհիմնավորվող բարեխիղճ երրորդ անձանց փոխանցված դրամի և ապօրինի եկամուտների մնացորդի հանրագումար»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան