Amnesty International. Արտահայտման ազատության իրավունքը շարունակել է անհարկի սահմանափակված լինել
«Հայաստանում արտահայտման ազատության իրավունքը շարունակել է անհարկի սահմանափակված
լինել»,-այս մասին ահազանգում է Amnesty International միջազգային կազմակերպությունը «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցում։
Նշվում է, որ քրեական հետապնդումները՝ կապված իշխանություններին ուղղված քննադատության օրինական արտահայտման հետ, բացասական ազդեցություն են ունեցել խոսքի ազատության վրա:
«2021 թվականին հասարակական գործիչներին վիրավորելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո ավելի քան 200 քրեական գործեր են հարուցվել պաշտոնատար անձանց ծանր վիրավորանք հասցնելու մեղադրանքով:
Հուլիսի 4-ին Գլխավոր դատախազի կողմից առաջարկված նոր փոփոխությունները, որոնք լիազորություններ են տալիս կառավարությանն արգելափակել այն առցանց բովանդակությունը, որն այն վնասակար է համարում՝ առանց նախնական դատական վերահսկողության, մտահոգություններ է առաջացրել համացանցում խոսքի ազատության նկատմամբ կառավարության անընդհատ աճող գրաքննության վերաբերյալ»,-ասված է զեկույցի՝ Հայաստանին վերաբերող «Արտահայտման ազատություն» բաժնում։
Հարակից հրապարակումներ`
- Amnesty International. Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ
- Հարութ Սասունյան. ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատական զեկույց է հրապարակել Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ
- Պետդեպարտամենտը, որի հոգեզավակն է Նիկոլը, այլևս չի կարողացել լռել Հայաստանի այսօրվա համակարգային կոռուպցիայի մասին. Նաիրա Զոհրաբյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան