«Արցախը մունք ենք, մունք կանք» անվամբ ընթերցասերների ակումբ կբացվի Արցախում
Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Կաղարծի համայնքում կգործի երիտասարդ ընթերցասերների ակումբ՝ «Արցախը մունք ենք, մունք կանք» անվամբ։
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է մտահղացման հեղինակ, համայնքի դպրոցի անգլերենի ուսուցչուհի Աննա Արսենյանը:
«Արդեն երկրորդ տարին է, ինչ աշխատում և ապրում եմ Կաղարծի գյուղում։ Ինքս ծննդով Սյունիքից եմ, Կապանից։ Առաջին իսկ օրից, երբ սկսեցի աշխատել այստեղ, նկատեցի, որ աշակերտներս մեծ հետաքրքրություն ունեն ընթերցանության նկատմամբ։ Դպրոցի գրադարանում չնայած կան գրքեր, բայց դրանք հին են, եւ մի փոքր դժվար է նման պայմաններում աշակերտներին մոտիվացնել, որպեսզի ավելի շատ կարդան: Օգտվում էինք օնլայն գրքերից, սակայն ընթերցածը լիարժեք քննարկելու համար համապատասխան տեղ չունեինք։ Ակումբ ունենալու գաղափարը հենց սկզբից էլ ունեի, սակայն շատ խոչնդոտներ կային այն իրականություն դարձնելու համար։Շրջափակման ընթացքում հասկացա, որ ակումբ ունենալն ավելի քան անհրաժեշտ է. միասին մի լավ ու արժեքավոր բան ստեղծելն ավելի կհամախմբի աշակերտներին ու համայնքի բնակիչներին, հատկապես երիտասարդներին, որ ազատ ժամանակ չգիտեն ինչով զբաղվել»,-պատմել է Ա. Արսենյանը՝ հավելելով, որ անվանումն արդեն իսկ խոսում է ակումբի կարևորության ու գաղափարի մասին։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին