Բայդենը ծնկի է իջել աշխատավորների հետ հանդիպման ժամանակ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հյուսիսային Կարոլինայի կիսահաղորդիչների արտադրամասում ելույթ ունենալուց հետո ծնկի է իջել աշխատողների հետ խմբակային լուսանկարվելու համար: Միջոցառումը հեռարձակել է Youtube-ի The Independent ալիքը, որին անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
Սպիտակ տան ղեկավարը, ավարտելով իր ելույթը, որոշել է զրուցել գործարանի հավաքված աշխատակիցների հետ։ Ի թիվս այլ բաների, նա համաձայնել է մի քանի լուսանկար անել և նույնիսկ ծնկի է եկել համատեղ կադրի համար։
Երբ միջոցառումը մոտեցել է ավարտին, Ամերիկայի առաջնորդը շփոթվել է և չի կարողացել անմիջապես ելքը գտնել։ Տեսախցիկները ֆիքսել են նախագահին աշխատողների մեջ թափառելիս, որից հետո կազմակերպիչներից մեկն օգնում է նրան՝ ցույց տալով ճիշտ ուղղությամբ։
Բայդենը, որն այս տարի դառնում է 81 տարեկան, դարձել է պատմության մեջ ԱՄՆ ամենատարեց առաջնորդը։ Նա պարբերաբար հայտնվում է անհարմար իրավիճակների մեջ և սխալվում:
Հարակից հրապարակումներ`
- Բայդենը կարգադրել է Նեշվիլի դպրոցում տեղի ունեցած հրաձգությունից հետո իջեցնել ԱՄՆ դրոշները
- Բայդենը մտադիր է մասնակցել 2024-ի նախագահական ընտրություններին
- Բժիշկը հայտնել է, որ Բայդենը չի տառապում ցրված սկլերոզով կամ նյարդաբանական խանգարումներով
- Բայդենը բացատրել է, թե ինչու է ամեն անգամ օդում ողջունում
- Բայդենը քիչ էր մնում ընկներ բեմում՝ տեսնելով «սև» առարկա