Իրանն անհիմն է համարում ԱՄՆ-ի մեղադրանքները Սիրիայում գտնվող բազայի վրա հարձակման վերաբերյալ
Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը հայտարարել է, որ Սիրիայում իր բազայի վրա հարձակման մեջ ԱՄՆ-ի մեղադրանքները Թեհրանի հասցեին անհիմն են։ Իրանցի պաշտոնյայի հայտարարությանն անդրադարձել է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Այո, վերջին օրերին տեղի ունեցան իրադարձություններ Եփրատի արևելքում, ցավոք, ամերիկյան կողմը անհիմն մեղադրանքներ է ներկայացրել Իրանին մոտ կանգնած խմբավորումների հարձակման մասով, ինչպես նաև պնդել են, որ նրանք հարձակվել են իրանական անօդաչու սարքերով, դրանք անհիմն մեղադրանքներ են»,-ասել է նա։
Նախարարը հավելել է, որ «ամերիկացիները, ցավոք, միշտ անհիմն պնդում և մեղադրում են ուրիշներին՝ իրենց մեղադրանքի ապացույցներ՝ ինչ-որ փաստաթղթեր, ներկայացնելու փոխարեն, հապճեպ դատողություններ և գործողություններ են անում»։
«Մենք նույնպես չենք ցանկանում լարվածություն, անհարկի առճակատում, Իրանի Իսլամական Հանրապետությունը միշտ դրական, կառուցողական դեր է խաղացել տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության համար»,-ասել է Իրանի արտգործնախարարը։
Հարակից հրապարակումներ`
- Շիա կամավորականներով համալրված ջոկատները պատրաստ են Սիրիայում իրենց ճամբարներին ԱՄՆ-ի ավիահարվածներին պատասխանել
- Պենտագոն. ԱՄՆ-ը չի ցանկանում հակամարտություն Իրանի հետ Սիրիայի հյուսիս-արևելքի իր բազային հասցված հարվածից հետո