Տարակուսելի է, որ մինչ այս պահն այրված 5 զինծառայողի վերաբերյալ դատաբժշկական եզրակացություններ չեն ներկայացվել. Նորայր նորիկյան
«Այս պահի դրությամբ ստացվել է զոհված 15 զինծառայողից 10-ի դտաբժշկական փորձաքննության արդյունքները, որոնց եզրակացությունները տառացիորեն նույն բովանդակությունն են կրում»,-հրավիրված ասուլիսում հայտնեց հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ինժեներասակրավորկան վաշտի հրդեհից զոհված 15 զինծառայողների իրավահաջորդների շահերն ներկայացնող փաստաբան Նորայր Նորիկյանը:
Նա ասաց, որ մնացած 5 զինծառայողի եզրակացությունները դեռ չի տրամադրվել, իսկ ներկայացված եզրակացություններում ասվում է, որ զինծառայողները շմոլ գազից են մահացել և ջերմային այրվածքները ստացել են կենդանության ժամանակ:
«Որոշակի տարակուսանք է առաջացնում այս հանգամանքը, որ մինչ այս պահը մնացած 5 զինծառայողների վերաբերյալ փորձաքննության եզրակացությունները չեն ստացվել»,-ասաց փաստաբանը և նշեց, որ հարց է առաջանում, թե ինչու կենդանության ընթացքում ջերմային այրվածքներ ստացողները գտնվել են մահճակալների վրա և չեն փորձել լքել սենյակը:
Նորիկյանը տեղեկացրեց, որ ասուլիս տալու պահի դրությամբ10 զինծառայողի ծնող է միայն հարցաքննվել:
Հայտարարելով, որ ձեռնպահ է մնալու նախաքննական տվյալներ հրապարակելուց և ներկայացնելու է միայն փաստական տվյալներ, որնք զոհվածների իրավահաջորդների շահերը պաշտպանող կողմը տիրապետում է՝ նա հայտնեց, թե այս ընթացքում Պաշտպանության նախարարությունը ոչ միայն անպատասխան է թողել զոհված զինծառայողների ծնողների հանդիպման մասին դիմումներն, այլև ներողություն հայցելու հարցում հրապարակայնություն չեն դրսևորել:
«Զոհված 15 զինծառայողի ծնողներից ներողություն հայցելը նվազագույն է, որ պետք է անեին»,-հայտարարեց Նորիկյանը և հավելեց. «Մենք վարույթ իրականացնող մարմնին տեղեկացրել ենք, որ ծնողների բացատրությունների հիման վրա և տրված ցուցմունքներով, այդ տարածքում որոշակի ժամանակահատվածում այլ բնույթի հանցագործությունների առերևույթ կատարման մասին և խնդրել ենք, որ այդ ենթադրյալ հանցագործությունների և հրդեհի պատճառահետևանքային կապի վերաբերյալ համապատասխան քննություններ իրականացնեն»:
Փաստաբանը նաև տեղեկացրեց, որ միջնորդություն է ներկայացվել վարույթ իրականացնող մարմնին՝ հարցաքննել երկու անձանց, որոնք առերևութ պնդումներ և փաստական տվյալներ են հրապարակել, որ հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգությունը դիվերսիա է, որը կատարվել ադրբեջանական զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումների կողմից:
Հարակից հրապարակումներ`
- Հրդեհի հետևանքով 15 զինծառայողների մահվան գործով նոր կալանավորված կա
- 15 զինծառայողների մահվան գործով քրեական հետապնդում է հարուցվել զորամասի ինժեներական ծառայության պետի նկատմամբ
- Փաստաբան. 15 զինծառայողների մահվան գործով տրամադրվում է խեղաթյուրված տեղեկատվություն
- Փաստաբան. Այս պահին հայտնի չէ 15 զինծառայողների մահվան բուն պատճառը
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան