Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան կայցելի Վրաստան
Շվեդիայի թագաժառանգ արքայադուստր Վիկտորիան մարտի 29-30-ը կայցելի Վրաստա: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս հայտնում է Վրաստանում Շվեդիայի դեսպանությունը։
Հաղորդագրության համաձայն, արքայադուստր Վիկտորիային կհյուրընկալի Վրաստանի նախագահը և Եվրամիության դիտորդական առաքելությունը։
Նշվում է, որ Վրաստան կատարած իր այցով թագաժառանգ արքայադուստրը կընդգծի երկու երկրների և ժողովուրդների միջև երկարամյա բարեկամությունն ու գործընկերությունը:
«ԵՄ-ում Շվեդիայի նախագահության առաջնահերթություններից է շեշտել ԵՄ քաղաքացիական ճգնաժամերի կառավարման կարևորությունը և ուժեղացնել ԵՄ քաղաքացիական «Անվտանգության և պաշտպանության ընդհանուր քաղաքականություն» (CSDP) առաքելությունները:
Վրաստանում ԵՄ մոնիտորինգային առաքելությունը վառ օրինակ է այն բանի, թե ինչպես ԵՄ քաղաքացիական CSDP առաքելությունները կարող են օգնել կայունության ապահովմանը, անվտանգության խթանմանը և վստահության ամրապնդմանը այն երկրներում, որտեղ նրանք գործում են»,- նշված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան