Պուտինի Հաագան, Բաքվի Հաագան, Փաշինյանի Հաագան
Թե ինչու Հաագան Պուտինին չսիրեց, իսկ Ալիևին՝ սրտում թաքցրեց՝ չեմ կարող ասել։ Ասենք՝ կարող եմ ասել, բայց չեմ կարող արտահայտվել։
Գուցե Հաագային Հաագայում պիտի դատի տալ, որ տարբերություն դրեց. ուկրաինացիներին պաշտպանեց, իսկ հայերիս՝ ոչ։ Ընդ որում՝ ռասիստական մեղադրանքով երևի։ Այլ բաներ՝ բարոյական, գերիների առկայություն, տանջամահ անել, անդամահատել, ֆոսֆորային զենք կիրառել... lijkt het niet te begrijpen։ Թե չէ Ալիևը վաղուց ձերբակալված կլիներ։
Ու Արցախի միջանցքն էլ վաղուց՝ Հաագայի որոշումից անմիջապես հետո բաց կլիներ։
Քաղաքականություն-բան՝ մի ասեք, ջանըմ. պարզապես Ալիևի գազը Եվրոպայի համար բուրավետ է։
Հիմա՝ Փաշինյանի Հաագան։ Իբր բոլոր օրինական պարերը պարել էր, հիմա էլ Պուտինի ձերբակալման մասին են խոսում ՔՊ-ում։ Նախ՝ Պուտինը ինչի պիտի գա Երևան որ։ Իզուր պանիրներիդ բորբոսը երևան հանեցիք։ Թե Փաշինյանն ուզում էր Եվրոպաների աչքը մտնել՝ շատ զավեշտալի դրության մեջ հայտնվեց. Պուտինը ՌԴ-ում, Արցախի միջանցքը՝ փակ, ինքը առաջ է վազել Հաագայի որոշումը Պուտինի մասով անելու։
ՈՒ ԵՄ դիտորդներն էլ հենց ծիծաղում են մեր վրա. Ասում են՝ քանի որ շատ հայեր սպասում են, որ գարնանը Ադրբեջանը կհարձակվի,... ուրեմն եթե չհարձակվի, մեր միսիան կատարված է։
Էպիլոգ՝ Հաագա, Հաագա, հահա, հահա, հահահա...
Ա. Ոսկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան