Քաղաքական 14:02 29/03/2023 Հայաստան

Քաղաքականությո՞ւն, թե՞ ՍԱՏՄ անգործություն. Ինչ է նշանակում Ռոսելխոզնադզորի հայտարարությունը

Մինչ պաշտոնյաները հայտարարում են արտահանման ծավալների մեծացման, դրա կարևորության  մասին, կաթանամթերք արտադրող ընկերությունների համար կարող է փակվել ռուսական շուկան։

Ռոսելխոզնադզորի փոխանցմամբ, առայժ ռուսական շուկան անհասանելի է դարձել երկու ձեռնարկությունների համար։ Մինչ այս պահը ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը որևէ կերպ չի արձագանքել ռուսաստանյան գերատեսչության հայտարարությանը։

Panorama.am-ը կատարվածի, դրա պատճառների, հետևանքների, ՍԱՏՄ աշխատանքի մասին զրուցել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանի հետ։

Panorama.am-Պարոն Պիպոյան, ինչպե՞ս եք գնահատում  Ռոսելխոզնադզորի հայտարարությունը, շատերն այն դիտարկում են քաղաքական համատեքստում։

Բաբկեն Պիպոյան-Խնդիրը պետք է դիտարկել երկու համահավասար հարթության մեջ։ Միանշանակ է, որ տեղի են ունենում քաղաքական գործընթացներ, որոնց  այս կամ այն կերպ արտացոլումը մեր իրականության մեջ մենք տեսնելու ենք։ Բայց կա նաև շատ կարևոր երկրորդ հարցը. ամեն ինչի մեջ քաղաքականություն պետք չի տեսնել, քանի որ եթե ուշադիր  լինենք, կտեսնենք, որ ռուսական կողմի հաղորդագրության մեջ հստակ նշվում է, որ  ինսպեկցիոն խմբի այց է եղել Հայաստան մարտի 20-24-ը։ Այցի տվյալներն ամփոփվել են ու հրապարակվել։

Բոլորին հայտնի է, որ ռուսական կողմը մշտապես բարձրաձայնել է  իրանական ծագման հումքի օգտագործման հարցը կաթնամթերքում, և ըստ էության, եկել ու ականատես են եղել դրան։ Ավելին, ամենաբարձր մակարդակով խոսվում է ոչ պատշաճ վերահսկողության մասին։ Այն, ինչ տարիներ շարունակ մենք ասում ենք սննդի վերահսկողության մասին, հիմա եկել ու ասում են նաև ռուսները։

Չի բացառվում, եթե քաղաքական դաշտում ամեն բան հարթ լիներ, այս տեղեկատվությունն այլ խողովակով գար, ոչ հրապարակային կերպով ՍԱՏՄ-ին կարող էին ասել այս երկու ձեռնարկությունների արտադրանքի սերտիֆիկացումը կասեցրեք, մնացածը լավ հսկեք։ Եթե հսկելու եք, մնացածի հարցը քննարկենք, եթե չեք հսկելու՝ մյուսների արտադրանքի արտահանումն էլ փակենք։

Այսինք, այն ինչ եկել է արտաքին խողովակով, չի բացառվում, որ գար ներքին խողովակով։ Բայց այն, որ իրանական հումքի օգտագործման, դրա նկատմամբ հսկողության հարցը երկար տարիներ բարձրաձայնված  է եղել, փաստ է։

Panorama.am-Ժամեր շարունակ Ռոսելխոզնադզորի հայտարարությունը տաարծվում է, բայց ՍԱՏՄ-ի արձագանքը դեռ չկա։

Բաբկեն Պիպոյան-Պետական կառույցների կողմից փորձ է արվում լռելու միջոցով  ամեն ինչ բացատրել քաղաքակականությամբ, կրկնում եմ՝ չի բացառվում քաղաքական էլեմենտի առկայությունը, բայց ամեն ինչի  մեջ պետք չէ քաղաքականություն տեսնել։

Ավելին, հիմա թող հասկանան, թե ինչ է նշանակում ներմուծման և արտահանման ժամանակ սահմանային հսկողություն, երբ այդ գործառույթը տալիս են ՊԵԿ-ին, թող հասկանան, թե ինչ է նշանակում չունենալ մոնիտորինգի ու մեթոդոլոգիայի վարչություն, թող հասկանան, թե ինչ է նշանակում, որ սննդի անվտանգության վերահսկողության քաղաքականության մշակման հարցում լիազոր մարմինը ներգրավված չէ գոնե մասնակի,  թող հասկանան, ինչ է նշանակում մինչև այսօր չունենալ ռիսկերի գնահատաման  կենտրոն, թող հասկանան...

ՍԱՏՄ-ի համար ձեռնտու տարբերակ է այդ ամենը  ներկայացնել քաղաքական համատեքստում, ոչ թե իրենց մեղավորության։ Մինչդեռ, անխոս այստեղ առկա է ՍԱՏՄ մեղավորությունը, վատ հսկողության հետևանք է։  Կրկնում եմ, քաղաքական էլեմենտ կա, բայց դա կարող էր այլ դրսևորում ունենալ։ Օրինակ,  ռուսական կողմը գրավոր մի բան կուղարկեր հայկական կողմին, ու մենք դրա մասին չէինք էլ իմանա։ Այսքանով քաղաքականությունն ավարտվում է, մնացածը մեր ներքին անվտանգային խնդիրներն են, ռուսկան կողմն ասում է՝ անվտանգությունը, վերահկսողությունը պատշաճ չէ։ Ներմուծվող ապրանքը ստուգվում է ոչ ամբողջ սպեկտորով, ո՞ւմ համար էր գաղտնիք, ո՞վ չգիտեր, որ երկրում սահմանային հսկողությունը վատ է իրականացվում։ ՍԱՏՄ այդ գործառույթը հանեցին, ավելի վատ է ստուգվելու։

Panorama.am- Ռոսելխոզնադզորի հայտարարության մեջ նշվում է երկու ստուգված ձեռնարկություններից Ռուսաստան կաթնամթերքի սերտիֆիկացումը կասեցնելու մասին, մյուսներին խոստացել են առաջիկայում անդրադառնալ։ Ի՞նչ քայլեր պետք է իրականացվեն, որ կասեցումը չտարածվի նաև մյուս ձեռնարկությունների արտադարանքի արտահանման վրա։ Ի՞նչ հետևանքներ կունենա հնարավոր այդ որոշումը։

Բաբկեն Պիպոյան-Այն, ինչ չի կարելի, չի կարելի։ Եթե մեզ ասում են՝ մի օգտագործեք այդ հումքը, ուրեմն չպետք է օգտագործել արտահանման ժամանակ։ Ասում  է հսկողությունը նորմալ իրականացրեք, եթե արտահանվող ապրանքում կա այլ երկրի հումք,  ապա պետք է ցույց տալ,   սահմանային հսկողության ընթացքում բոլոր ցուցանիշները պետք է ստուգվեն։

Ի՞նչ պետք է անի ՍԱՏՄ-ն, պետք է անի այն, ինչ մինչ օրս չի արել, չի աշխատել։ Ավելին, պետք է հասկանալ, երբ Սննդամթերքի անվտագության պետական ծառայությունը վերածեցին տեսչական մարմնի, այն չէր կարող արդյունավետ գործել, ինչի մասին ես այն ժամանակ էլ հայտարարել եմ։

Ամենավատ դեպքերը տեղի ունեցած տեսչական մարմինների առկայության գործունեության ընթացքում, օրինակ Սուրմալուի պայթյունը, որի հետևանքով մարդիկ մահացան։ Պետք է հասկանան, որ սխալ մոդել են ընտրել, պետք է փոխեն տնտեսվարողակենտրոն մոտեցումը՝ դարձնելով սպառողակենտրոն։ Պետք է ընդունեն սխալը։

Ինչ վերաբերում է հետևանքներին, ապա ռուսական կողմը կարող է  նման ստուգումներ իրականացնել այլ ոլորտներում՝ իր հետևանքներով հանդերձ։ Այս ամենն էլ իր հերթին ուղիղ ազդեցություն է ունենալու Հայաստանի տնտեսության վրա։

Panorama.am-Տեսեք, ռուսաստանյան պետական մարմինը թույլ չի տալիս  ոչ պատշաճ վերահկսողություն անցած հայկական կաթնամթերքի ներմուծումը՝ հոգ տանելով իր սպառողի առողջության մասին։ Նման իրավիճակում ի՞նչ պետք է անի հայաստանցի սպառողը, որի մասին հոգ տանող չկա։ Ռոսելխոզնադզորի հայտարարությունը կարդալուց նա չի հասկանում՝ ուտի՞ Հայաստանում արտադրված կաթնամթերքը, թե՞ չուտի։

Բաբկեն Պիպոյան-Տասն օր առաջ «Հետք»-ը խոսեց ոլորտում առկա խնդիրների մասին, պետությունը խոսե՞ց։

Ի՞նչ պետք է անի սպառողը, աղոթելով պետք է հաց ուտի, քանի որ հասկանում է՝ չկա սննդի անվտանգության ոլորտում պետական վերահսկողություն, չկա ռիսկի հաղորդակցում, մարդիկ դա շփոթում են հիմնարկի փիարի հետ։ Ռիսկի հաղորդակցումն այլ բան է, նրանք գիշեր ցերեկ պետք է ռիսկ հաղորդակցեն, ինչպես նաև կառավարեն այդ ռիսկերը, ավելին՝ գնահատողին էլ ասեն՝ գնահատի։ Մինչդեռ գնահատում չկա, կառավարում չկա, հաղորդակցում չկա, էլ ինչի՞ ենք զարմանում։

Զրուցեց Լալա Տեր-Ղազարյանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}