Ռուսաստանում հանցագործությունների հետևանքով կորուստները 2021 թ.-ին գնահատվում են 1,75 տրիլիոն ռուբլի
Սանկտ Պետերբուրգում գտնվող Եվրոպական համալսարանի ռուս տնտեսագետները «Ռուսական հասարակության ծախսերը հանցագործությունից. չափում եկամուտների փոխհատուցող փոփոխությունների միջոցով» հոդվածում առաջին անգամ հաշվարկել են երկրում հանցագործության «գինը»: Նրանց տվյալներով՝ հանցավոր գործողությունների պատճառով երկիրը 2021 թվականին ՌԴ-ն կորցրել է 1,75 տրիլիոն ռուբլի: Ուսումնասիրությանն անդրադարձել է РБК-ն։
Վնասը հավասար է եղել պետության ՀՆԱ-ի 1,3%-ին։ Իրենց գնահատմամբ՝ նրանք ելնում էին այն տվյալներից, թե որքան գումար է անհրաժեշտ հանցագործության զոհերին՝ վնասը փոխհատուցելու համար։
Փորձագետները նշել են, որ մեկ հանցագործությունը միջինում կարող է գնահատվել 135,2 հազար ռուբլի։ Սա այն գումարն է, որով անհրաժեշտ է ավելացնել տուժածի տարեկան եկամուտը, որպեսզի նա կյանքից այնպիսի գոհունակություն զգա, կարծես իր նկատմամբ հանցագործությունը չի կատարվել։
Հետազոտության համաձայն՝ երկրի բնակչության 10,9%-ն իրեն հանցագործության զոհ է համարում։
Հարակից հրապարակումներ`
- Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 48 դեպք, որոնցից 1-ը՝ նախկինում կատարված
- Ռուսաստանը կարող է ևս մեկ ճգնաժամի դիմանալ. ՌԴ հաշվիչ պալատի ղեկավար
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները