Արցախի ամբողջական շրջափակման պատճառով Ստեփանակերտ-Մեծ Շեն համայնք կապի միակ միջոցը հեռախոսն է
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պատճառով կտրվել է Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի ճանապարհային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ, որը հումանիտար խնդիրներ է առաջացրել գյուղում: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Մեծ Շեն համայնքի ղեկավար Դավիթ Դավիդյանը տեղեկացրել է, որ գյուղի բնակիչներից նրանք, ովքեր աշխատում են Ստեփանակերտում ներկայում անգործ են մնացել։
«Գյուղից ունենք նաև ուսանողուհի, ով այս պահին Ստեփանակերտում է և զրկված է ծնողներին այցելելու հնարավորությունից, միայն հեռախոսով են կարողանում կապ պահպանել միմյանց հետ։ Ներկայում Ստեփանակերտի հետ գործում է միայն բջջային հեռախոսակապի միջոցը»,-նշել է համայնքի ղեկավարը:
Նրա խոսքով, մեծշենցիներն այս օրերին զբաղվում են գյուղատնտեսական աշխատանքներով՝ չնայած ադրբեջանական դիրքերը բավականին մոտ են ինչպես գյուղին, այնպես էլ գյուղատնտեսական հողատարածքներին:
«Ինքս զբաղվում եմ մեղվաբուծությամբ։ Մեղվափեթակներս գտնվում են թշնամու դիրքից 500 մետր հեռավորության վրա»,-ասել է համայնքապետը և հավելել, որ ճիշտ է, հակառակորդի կողմից խաղաղ բնակչությանը թիրախավորելու դեպքեր չեն գրանցվել, բայց բնակիչների մոտ մտահոգություն, այնուամենայնիվ, առկա է։
Գյուղում գարնանացանը սկսել են 10-12 օր առաջ։ Ըստ համայնքի ղեկավարի, արդեն հասցրել են կարտոֆիլ, սոխ, սխտոր ու կանաչեղեն ցանել։
«Կարտոֆիլի սերմեր գյուղացիները ունեցել են, բայց, ըստ հայտերի, ժամանակին նաև պետական աջակցություն է ցուցաբերվել՝ յուրաքանչյուրի մոտ 100-150 կիլոգրամի չափով»,-ներկայացրել է Դ. Դավիդյանը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը հստակ գիտի՝ ՀՀ իշխանությունից ի պաշտպանություն Արցախի և որպես այդպիսին իրեն խոչընդոտ չի ունենալու. Հակոբյան
- Ադրբեջանի իշխանությունների նպատակը ոչ թե առկա խնդիրների շուրջ իրական քննարկումն է, այլ հնարավոր երկխոսության խաթարումը. Արցախի ԱԳՆ
- Հակոբ Հակոբյան․ ՀՀ իշխանությունները նոյեմբերի 9-ին ոչ թե Արցախի 75 տոկոսն են հանձնել, այլ ամբողջը
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են նռան այգում աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Տիգրան Աբրահամյան. Արցախում յուրաքանչյուր միջադեպ նոր ճանապարհ է բացում շատ ավելի խոշոր էսկալացիայի համար
- ՊԲ -ի կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է. Արցախի ՊՆ
- Արցախի ՆԳՆ. Յոթ օրվա ընթացքում սահմանային խախտման 2 դեպք է արձանագրվել
- Տիգրան Աբրահամյան. Արցախում տեսադիտարկման արդյունավետ համակարգի պայմաններում, մեծ թվով հարցեր կլուծվեին
- «Արցախում բռնազավթված հայկական հողի հերթական «աննշանակալի» թվացող հատվածը բարբարոսներին նույն այդ չափով մոտեցրել է մեր բոլորի բակերին և տներին»
- Ադրբեջանական մարտական դիրքերից կրակել են քաղաքացիական անձանց ուղղությամբ. Արցախի ՆԳՆ
- Հրանտ Մելիք-Շահնազարյան. Արցախում տեղի ունեցող զարգացումները ոչ միայն անխուսափելի են, այլև անհրաժեշտ
- Ադրբեջանի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին և վերահսկում են այն. Շտաբ
- Ադրբեջանը ձգտում է էլ ավելի խստացնել Արցախի շրջափակումը` խզելով միակ կապը Ստեփանակերտի և Շուշիի շրջանի մի շարք գյուղերի միջև. ԱԳՆ
- Եթե ադրբեջանցիները ելման դիրքեր չվերադառնան/չվերադարձվեն, Արցախում ստեղծված իրադրությունը բոլոր առումներով խիստ կսրվի. Աբրահամյան
- Ադրբեջանը խախտել է ամրագրված շփման գիծը և որոշակի դիրքային առաջխաղացում ապահովել Արցախի տարածքում. Շտաբ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան