Ապրիլին Երևանում կսկսվի Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը
Ապրիլի 23-ին Երևանում կսկսվի Եվրոպայի բռնցքամարտի երիտասարդական առաջնությունը:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։
«Այս առթիվ մեծ է մեր հավաքականի պատասխանատվությունը: Իհարկե, սեփական հարկի տակ պետք է արդարացնել մարզասերների սպասելիքները: Դա երևում է Ծաղկաձորում ուսումնամարզական հավաքի մասնակցող տղաների նպատակային մարզումներից:
Ավագ մարզիչ, բազմափորձ Վազգեն Բադալյանը 26 մարզիկ է ընդգրկել պարապմունքներում: Գլխավոր նպատակը սաների ընդհանուր և հատուկ ֆիզպատրաստականության որակները բարելավելն է:
Ապրիլի 7-ից հետո, երևանյան մարզումներով, թիմի մարզչական խորհուրդը հիմնական ուշադրությունը կհատկացնի տեխնիկատակտիկական ունակությունները բարելավելուն»,- տեղեկացնում են կոմիտեից: