Պղնձի հայտնաբերված հանքավայրերի առումով Իրանն աշխարհում հինգերորդն է
Իրանի պղնձի ազգային ընկերության գործադիր տնօրենը հայտարարել է, որ պղնձի հայտնաբերված հանքավայրերի առումով Իրանն աշխարհում հինգերորդն է:
Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդմամբ՝ Ալի Ռոստամին ասել է. «Հայտնաբերված 19 միլիարդ տոննա պղնձի հանածոյով, Իրանն աշխարհում հինգերորդ տեղում է»:
Նա հավելել է, որ Իրանն ունի 200 տարվա պղնձի պաշարներ:
Ըստ այս հաղորդման՝ պղնձի հանքանյութի հայտնաբերման նման ծավալ արձանագրվել է միայն 7 տոկոս դեպքերում, իսկ իրանական 1402 թվականին նախատեսվում է ընդլայնել պղնձի հանքանյութի հայտնաբերմանն ուղղված ծրագրերը: