Ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում Սերյոժա Բարսեղյանը նվաճել է ոսկե մեդալ
Ալբանիայի Դյուրես քաղաքում ընթանում է ծանրամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։
«Հայաստանի հավաքականի անդամ, էջմիածինցի 67 կգ քաշային Սերյոժա Բարսեղյանը գերազանց պատրաստականություն է դրսևորել: Նա պոկել է 128 կգ, հրել 147 կգ և երկամարտի 275 կգ արդյունքով նվաճել չեմպիոնի կոչումն ու ոսկե մեդալը: Սերյոժան ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակ Ալ Մարզուքից:
Նշենք, որ Հայաստանից առաջինը մրցահարթակ ելած 61 կգ քաշային Ժորա Գրիգորյանը գրավել է 7-րդ տեղը»,- հայտնում են կոմիտեից։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան