Իրանի արտգործնախարարը «3+3» ձևաչափը դիտարկում է որպես Կովկասում լարվածության կարգավորման միջոց
Թեհրանը կարծում է, որ կովկասյան տարածաշրջանում լարվածությունը կարող է կարգավովել «3+3» ձևաչափով, որը ենթադրում է Հարավային Կովկասի երեք երկրների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք ամենամոտ հարևանների (Ռուսաստան, Իրան և Թուրքիա) մասնակցությունը։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ այդ մասին չորեքշաբթի օրը հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։
«Իհարկե, մենք պետք է «3+3» մեխանիզմով, ինչպես նաև գործող մեխանիզմներով, առանց ուժի դիմելու, լուծենք այս տարածաշրջանը»,- ասել է նա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Աբդոլլահյանը նաև ընդգծել է կովկասյան տարածաշրջանի տնտեսական հնարավորությունները զարգացնելու նպատակով դեպի կայուն խաղաղություն և ներառական անվտանգություն համատեղ շարժվելու կարևորությունը, ինչպես նաև ընդգծեց այս իրավիճակում արտաքին միջամտության անընդունելիությունը։
«Մենք կարծում ենք, որ անհրաժեշտ է շարժվել դեպի խաղաղություն և կայունություն, և արտաքին միջամտությունն այս տարածաշրջանին և տարածաշրջանում աշխարհաքաղաքական իրավիճակը փոխելու ջանքերը գործոններ են, որոնք էլ ավելի են բարդացնում իրավիճակը»,-հայտարարել է դիվանագետը։
Չորեքշաբթի ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել իր իրանցի գործընկեր Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի հետ, որն աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա։ Բանակցությունների ընթացքում դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարները ճշգրտել են իրենց դիրքորոշումները տարբեր թեմաների շուրջ՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերսկսման հարցերից մինչև Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման խնդիրներ։
Հարակից հրապարակումներ`
- Իրանը պատրաստ է ընդունել 3+3 ձևաչափով արտգործնախարարների հանդիպումը. Ալի Բաղերի Քանի
- Արաբագետ. Ինչի՞ ենք ականատես լինելու «3+3»-ի ձախողման դեպքում
- Լավրովը նշել է 3+3 ֆորմատով հնարավոր հանդիպման մասին
- ՌԴ ԱԳՆ. «3+3» ձևաչափով երկրորդ հանդիպումը կարող է տեղի ունենալ առաջիկա ամիսներին
- «Հրապարակ». Առաջիկա օրերին տեղի է ունենալու նոր հանդիպում` 3+2+2 ֆորմատով
- Էրդողանը հայտարարել է Թուրքիայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպում անցկացնելու ծրագրի մասին
- Թուրքիայում Վրաստանի դեսպանը հայտարարել է՝ Վրաստանը չի մասնակցի Թուրքիայում կայանալիք 3+3 ձևաչափով հանդիպմանը
- «3+3»-ի բոլոր մասնակիցները ֆորմատին Վրաստանի միանալու հարցում շահագրգռվածություն են հայտնել. Անդրեյ Ռուդենկո
- «3+3» ձևաչափի հաջորդ նիստը հնարավոր է կայանա Թուրքիայում