Կիևը «Եվրատեսիլի» կազմակերպիչներից պահանջել է խոսել պատերազմի մասին
Ուկրաինայի իշխանությունները «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի կազմակերպիչներից պահանջել են հիշատակել պատերազմի մասին։ Երգի միջազգային մրցույթը կանցկացվի մայիսին Մեծ Բրիտանիայի Լիվերպուլ քաղաքում։
«Մեզ համար կարևոր է, որ Լիվերպուլում «Եվրատեսիլ 2023»-ի ժամանակ հնչի «պատերազմ» բառը»,- kulturomania.ru-ի հաղորդմամբ, ասել է Ուկրաինայի մշակույթի նախարար Ալեքսանդր Տկաչենկոն։
Մրցույթին կմասնակցի 37 երկիր։ «Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում մայիսի 9-13-ը. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Հայաստանի պատվիրակ Բրյունետը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:
Ռուսաստանին և Բելառուսին արգելված է մասնակցել «Եվրատեսիլին» 2022 թվականից՝ պատժամիջոցների պատճառով։ Բուլղարիան, Չեռնոգորիան, Բոսնիա և Հերցեգովինան, Հյուսիսային Մակեդոնիան, Անդորրան, Սլովակիան, Լյուքսեմբուրգը և Մոնակոն հրաժարվել են մասնակցել այս տարվա մրցույթին ֆինանսավորման բացակայության պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան