Փաշինյանը Ժողովրդավարության գագաթնաժողովում հայտարարել է, որ Ադրբեջանը փորձում է էթնիկ զտումներ իրականացնել Արցախում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բաքուն փորձում է «էթնիկ զտումներ» իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Այս մասին նա հայտարարել է «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովում», որն անցկացվում է առցանց։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Լեռնային Ղարաբաղի հայերի հետ, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը, որը հումանիտար ճգնաժամի պատճառ դարձավ, ակնհայտորեն Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ էթնիկ զտումների փորձ է»,-Փաշինյանին մեջբերել է «Ինտերֆաքս»-ը։
Նա նաև շնորհակալություն է հայտնել Միացյալ Նահանգներին՝ 2022 թվականի սեպտեմբերին հանրապետության տարածք ադրբեջանական զինված ուժերի հետագա ներխուժումը կասեցնելու հարցում օգնելու համար։
«Դեռ սեպտեմբերին մենք զգացինք ժողովրդավարական երկրների մասնակցությունը և Հայաստանի դեմ ագրեսիայի նրանց բացահայտ դատապարտումը։ Օգտվելով առիթից՝ ուզում եմ մեր երախտագիտությունը հայտնել Միացյալ Նահանգներին և մյուս գործընկերներին, որոնք օգնեցին մեզ դիվանագիտական մեթոդներով կասեցնել հետագա ներխուժումը»,-ասել է Փաշինյանը։
Հարակից հրապարակումներ`
- Կանադան կոչեր է ուղղել Ադրբեջանին Լաչինի միջանցքը բացելու համար. ԱԳ նախարար
- Տիրանայում ընդունվել է Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարություն
- Միշելը Փաշինյանին և Ալիևին մտահոգություն է հայտնել Լաչինի միջանցքի շուրջ սրացումների կապակցությամբ
- ՔՊ-ական պատգամավորները մերժեցին Լաչինի միջանցքի վերաբերյալ ընդդիմության նախապատրաստած ԱԺ հայտարարության նախագիծը
- Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Լաչինի միջանցքի սկզբնամաս
- Հրատապ է դառնում ԼՂ և Լաչինի միջանցք անհապաղ միջազգային փաստահավաք առաքելության գործուղումը. Նիկոլ Փաշինյան
- Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով արցախցի 50 դիմորդ չի կարողացել մասնակցել ՀՀ-ում անցկացված միասնական քննություններին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան