Արաբկիրի բազմաթիվ փողոցներում ու Կոտայքի մի քանի գյուղերում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. մարտի 29-ին ժամը 10.00-ից մինչև մարտի 30-ը ժամը 10.00-ն կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.
• Արաբկիր վարչական շրջանի՝ Ադոնցի, Շիրվանզադեի, Ն.Տիգրանյան, Շահսուվարյան, Բուդաղյան, Տոլբուխինի, Արաբկիրի 33-53 փողոցների, Գրիբոյեդովի 1-ին և Մալխասյանց նրբանցքների, Մամիկոնյանց փողոցի և նրբանցքի, Ն.Զարյան 21-140 համարների՝ իրենց կոտորակներով, Ազատության պողոտայի 7-9 և 21- 27 կենտ համարների՝ իրենց կոտորակներով, Հ. Էմին 135-150 համարների՝ իրենց կոտորակներով, Վրացական 12-21 համարների՝ իրենց կոտորակներով և 4-րդ նրբանցքի, Կոմիտասի պողոտայի 35-67 կենտ և 52-66 զույգ համարների՝ իրենց կոտորակներով, Կոմիտասի 1-ին նրբանցքի և անցուղու, Թբիլիսյան խճուղու, Կորեայի ձոր, Շրջանցիկ Թունել և Քանաքեռ ՀԷԿ թաղամասերի, Ղափանցյան փողոցի՝ իր նրբանցքներով, «Արաբկիր» Բժշկական կենտրոնի;
• Կոտայքի մարզի՝ Պտղնի, Վերին Պտղնի, Գետամեջ և Առինջ գյուղերի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան