Աղանդները․․․ Հայաստանը՝ հոգևոր աղբանոց. Բագրատ Սրբազան
Տավուշի թեմի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքից մի հատված.
«Ինչպես մեր երկիրը ֆիզիկապես նման է մեծ աղբանոցի, այդպես էլ մեր կյանքն է նման հոգևոր մեծ աղբանոցի։
Մարդիկ, ովքեր իրենց բեմերը, ինչպես կասեր Անձևացին՝ իրենց անասնագոմերը, դարձրել են Տիրոջ պաշտամունքի վայր, որոնց մեջ պաշտամունքը ոչ թե ուղղված է Աստծուն, այլ՝ իրենց՝ այդ քարոզիչներին, որոնք մորուք չունեն, նրանք ավելի սարսափելի են, քան սատանան։
Այդպիսիների մասին․ դեռ Ա դարում մեր հայրապետներից Պողիկարպոսին մոտենում է աղանդավոր, այդ բեմերից հպարտացող, այդ ժամանակվա ամենահայտնի քարոզիչը՝ այդ մեծ, ծեր հայրապետին՝ Հովհաննես ավետարանիչի աշակերտին ասելով․ «Դու չե՞ս ճանաչում ինձ։ Ես, որ քարոզում եմ սա ու նա, բեմերից շանթ ու որոտ եմ թափում, կրակ եմ լցնում, հազարավոր մարդիկ ինձ են լսում։ Չե՞ս ճանաչում ինձ»։
Հայրապետն ասում է՝ ՃԱՆԱՉՈՒՄ ԵՄ, ԱՆԴՐԱՆԻԿ ՈՐԴԻ ՍԱՏԱՆԱՅԻ, լավ եմ ճանաչում։
Մենք էլ ենք ձեզ ճանաչում, ոչ միայն անդրանիկ, այլ՝ բազմասերունդ որդիներ սատանայի, որ դարձնում եք մեր կյանքը հոգևոր աղբանոց՝ թե՛ ձեր ներկայությամբ, թե՛ ձեր քարոզությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Բագրատ Սրբազան. Պաշտոն ունենալը նիհարելու մասին է, ոչ թե գիրանալու
- Տեր Բարդուղիմեոս. Եհովայի վկաներն Աստվածաշնչի անվճար դասընթացի անվան տակ փորձում են մոլորեցնել մարդկանց
- Դժվարը ներկայում ապրելն է և նրա մեջ՝ գալիքը կառուցելը. Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
- Այս իրականությունը գնահատում ենք «գողացված ուրախության իրականություն». Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
- Սուրբ Ծննդյան պատգամ․ Բագրատ Սրբազան