Բուխարեստում ցուցադրվել է Արցախի ժողովրդի դժվարությունների ու խնդիրների մասին պատմող ֆիլմ
Մարտի 15-26-ը Բուխարեստում անցկացված Ֆրանսիական ֆիլմերի փառատոնի 27-րդ թողարկմանը, որը նվիրված էր Ռումինիայի՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցության 30-ամյակին, ֆիլմերի մեջ ընդգրկված էր նաև «Si Le Vent Tombe» ֆիլմը։ Հայաստան, Ֆրանսիա, Բելգիա 2020թ. համատեղ արտադրության 1 ժամ 40 րոպեանոց ֆիլմի ռեժիսորն է Նորա Մարտիրոսյանը: Գլխավոր դերերը կատարել են Գրեգորի Քոլինը, Հայկ Բախրյանը և Արման Նավասարդյանը:
Ֆիլմն անդրադառնում է Արցախի ժողովրդի՝ միջազգային հանրության կողմից ճանաչված լինելու, ինչպես նաև Ստեփանակերտի օդանավակայանի գործարկման ձգտումին ու առկա դժվարություններին։
Ռումինիայում ՀՀ դեսպանության հաղորդմամբ, ֆիլմը ցուցադրվել է մարտի 26-ին, Բուխարեստի Ֆրանսիական ինստիտուտի «Էլվիրե Պոպեսկու» կինոթատրոնում:
Ֆիլմի ցուցադրմանը ներկա են եցել Ռումինիայում հավատարմագրված դինավագիտական կորպուսի ներկայացուցիչներ, անվանի կինոքննադատներ, ռումինացի և հայ բազմաթիվ կինոսերներ, ինչպես նաև Ռումինիայում ՀՀ դեսպանության անձնակազմը:
Կինոդիտման սկզբում ներկաներին բացման խոսքով դիմել է Ռումինիայում ՀՀ դեսպանության խորհրդատու Լ. Մինասյանը, որը, մասնավորապես նշել է. «Թեև ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել 2020թ. աշնանը Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմից առաջ, սակայն ֆիլմում ներկայացված դժվարություններն ու խնդիրներն առավել քան արդիական են հատկապես այսօր, երբ արդեն 105 օր է, ինչ Ադրբեջանը շրջափակել է Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող միակ, կենսական նշանակություն ունեցող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը»։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան