Թուրքիան արդեն դարձել է ռուսական գազի հանգույց. Փորձագետ
Չնայած Արևմուտքի ճնշմանը, Մոսկվան տարվա ընթացքում այնքան է մեծացրել էներգակիրների մատակարարումները Թուրքիա, որ այն արդեն վերածվել է ռուսական գազի խաչմերուկի: Նման կարծիք «ՌԻԱ նովոստի»-ին հայտնել է Ազգային հետազոտական համալսարանի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ավագ դասախոս Էլմիրա Իմամկուլիևան։
«Մոսկվայի և Անկարայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների իսկապես բուռն աճ տեղի ունեցավ անցյալ տարի, հենց որ Արևմուտքը սկսեց կիրառել հակառուսական պատժամիջոցներ»,-ասաց նա:
Այդ ժամանակից ի վեր, ըստ նրա, Ռուսաստանը զգալիորեն մեծացրել է մետաղների արտահանումը, և որ ամենակարևորն է՝ էժան էներգակիրները, որոնց հրատապ կարիքն ունեն Թուրքիայում, քանի որ նա չունի սեփական ածխաջրածնային պաշարներ։
«Թուրքիան, իմ կարծիքով, արդեն վերածվել է ռուսական գազի հանգույցի, չնայած՝ նրա պաշտոնական շինարարությունը, որի մասին, ինչպես գիտեք, հայտարարել են երկու երկրների ղեկավարները, դեռ չի սկսվել»,-ասել է Իմամկուլիեւան։
Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ կտրուկ աճել են նաև թուրքական ապրանքների առաքումները Ռուսաստան՝ քիմիական արդյունաբերության արտադրանք, բանջարեղեն, մրգեր, տեքստիլ և էլեկտրոնիկա։
Հարակից հրապարակումներ`
- Ռուսաստանից կպահանջվի առնվազն 10 տարի՝ ԵՄ-ից դեպի Ասիա գազի հոսքերը վերամղելու համար
- Նովոսիբիրսկում գազի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 13-ի
- Թուրքիան վերջնաժամկետ է սահմանել նաև ՌԴ-ից մատակարարվող գազից կախվածությունը վերացնելու համար
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան