«Ժողովուրդ». ՔՊ-ականների համար իսկական պատուհաս է դարձել Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ ՍԴ որոշումը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ականների համար իսկական պատուհաս է դարձել Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ ՍԴ որոշումը: Ինչպես հայտնի է, ՀՀ սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշեց, որ Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։
Խնդիրը հետևյալն է. Հռոմի ստատուտի կարգավորումների համաձայն` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում, իսկ Հաագայի դատարանի կողմից մարտի 17-ին ՌԴ նախագահին ձերբակալելու օրդեր էր իջեցվել:
Ստացվում է՝ Հռոմի ստատուտին միանալով՝ ՀՀ-ն պարտավորվում է կատարել նաև Հաագայի դատարանի այս որոշումը: ՍԴ-ում փաստաթղթի սահմանադրականությունը որոշելուց հետո Հռոմի կանոնադրությունը կամ ստատուտը դեռ պետք է վավերացվի ԱԺ-ում: Ասել է թե՝ գնդակը խորհրդարանականների դաշտում է:
Բանն այն է, որ ՔՊ-ականները հիմա վախեցած են ՍԴ այս որոշումից, տարբերակներ են մտածում՝ ինչպես մանևրեն սրանից, հատկապես որ Մոսկվան բավականին կոշտ է արձագանքել սրան և զգուշացրել «երկկողմ հարաբերությունների համար սրա չափազանց բացասական հետևանքների մասին»: «Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանից (ով նաև ԱԺ պետաիրավական հանձնաժողովի անդամ է) հետաքրքրվեց՝ ՔՊ-ն ինչ դիրքորոշում ունի՝ սրա հետ կապված, արդյոք կբերեն այն ԱԺ։ «Դեռ նոր է ՍԴ-ի որոշումը, քննարկում չի եղել այդ մասով, բայց կարծում եմ՝ առաջիկայում կքննարկենք դա»,-ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին՝ եթե Հռոմի ստատուտը վավերացվի, ու ՌԴ նախագահը գա ՀՀ, մեր քաղաքական ղեկավարությունը ինչ գործողություն կանի արդյոք, պատասխանել էր. «Թող հլը վավերացնի. Կիկոսի մահին չեմ անդրադառնա, իրագործումը չեմ պատկերացնում: Դա շատ ավելի քաղաքական, միգուցե պատմական գնահատական է»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին