«Ժողովուրդ». Արցախում հնարավոր ներքաղաքական գործընթացները կանգ կառնեն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Արցախում հնարավոր ներքաղաքական գործընթացները կանգ կառնեն: Բանն այն է, որ մարտի 23-ին Արցախի Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց Սահմանադրության փոփոխության նախագիծը:
Այն վերաբերում էր ռազմական դրության ժամանակ հանրապետության նախագահի պաշտոնը թափուր մնալու դեպքում խորհրդարանի կողմից երկրի նախագահի ընտրության և դրա առանձնահատկությունների վերաբերյալ հարցերին: Այժմ՝ խորհրդարանի կողմից այն ընդունելուց հետո, նախագիծն արդեն ուղարկվել է Արցախի գերագույն դատարան: Հենց այս կառույցը պետք է որոշի, թե որքանով է այս փոփոխությունը համապատասխանում Արցախի Սահմանադրությանը։
Օրենքը սահմանում է, որ Արցախի գերագույն դատարանը կարող է այս հարցը քննել և որոշում կայացնել 10 օրից մինչև վեց ամիս ժամկետում: Սա նշանակում է, որ առաջիկայում, մինչև դատարանը որոշում կկայացնի, Արցախի նախագահի փոփոխություն չի լինի: Հնարավոր է, որ Արցախի գերագույն դատարանը հարցը նաև արագ քննի, ու որոշում կայացվի, սակայն, ամեն դեպքում, մինչ այդ որոշումը ներքաղաքական իրադարձություններ Արցախում տեղի ունենալ չեն կարող»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները