«Լույս». Արդյունաբերության աճի տեմպն էլ ավելի է դանդաղել՝ շարունակելով վատթարացնել տնտեսության կառուցվածքը
«ԼՈՒՅՍ» հիմնադրամն ուսումնասիրել է 2023թ. հունվար-փետրվար ամիսներին ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները։
Անհրաժեշտ է արձանագրել, որ.
• 2023թ. սկսվել է բարձր տնտեսական աճերով, սակայն դրանք կարող են դանդաղել տարվա ընթացքում: 2023թ. առաջին ամիսների տնտեսական զարգացումները դեռևս համեմատվում են նախորդ տարվա այն ամիսների հետ, որոնք չէին պարունակում դրական արտաքին շոկի (ՀՀ այցելած քաղաքացիների և կապիտալի ներհոսքի) ազդեցությունները: Սակայն, տարվա ընթացքում այդ տարբերությունը կչեզոքանա, ինչը կհանգեցնի տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) դանդաղմանը:
• Արդյունաբերության աճի տեմպն էլ ավելի է դանդաղել՝ շարունակելով վատթարացնել տնտեսության կառուցվածքը: 2023թ. հունվար-փետրվարին արդյունաբերության աճը կազմել է ընդամենը 1.0%՝ դանդաղելով նախորդ ամսվա 1.4%-ից: Միևնույն ժամանակ ՏԱՑ-ը կազմել է 10.9%։ Դա նշանակում է, որ արդյունաբերության կշիռը շարունակում է նվազել տնտեսության կառուցվածքում՝ հանգեցնելով տնտեսության պոտենցիալի նվազմանը։
• Պետական բյուջեի կապիտալ ծախսերի ցուցանիշները նորից մտահոգության տեղիք են տալիս։ 2023թ. հունվար-փետրվարին պետական բյուջեի կապիտալ ծախսերը նվազել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ շուրջ 44.6%-ով։ Իհարկե, երկու ամսվա ցուցանիշները բավարար չեն կատարողականի վերաբերյալ դատողություններ անելու համար, սակայն նման բացասական դինամիկան արդեն իսկ հուշում է, որ կատարողականի հետ կապված խնդիրներ լինելու են ընթացիկ տարում, և հավանական է, որ նախորդ տարիների կապիտալ ծախսերի ցածր կատարողականները արձանագրվեն նաև 2023-ին:
Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։
Հարակից հրապարակումներ`
- «Լույս». 2022թ.-ին Երևանի քաղաքապետարանը թերակատարել է քաղաքային ենթակառուցվածքների բարելավման և զարգացման տեսանկյունից կարևոր ծրագրերի իրականացումը
- «Լույս». 2023թ. տնտեսական ազատության ինդեքսով Հայաստանը 2001թ.-ից ի վեր ամենացածր ցուցանիշն է արձանագրել
- «ԼՈՒՅՍ». Արդյունաբերության աճի տեմպը շարունակում է զիջել տնտեսական ակտիվության աճին
- «ԼՈՒՅՍ». Կասկածելի պետական գնումները և վիճահարույց նշանակումները՝ Կոռուպցիայի ընկալման ինդեքսի նվազման պատճառ
- «ԼՈՒՅՍ». ՀՀ-ում արտաքին կապիտալի ներհոսքի տատանումները և մյուս արտաքին ցնցումներն առաջացրել են ներքին պահանջարկի, հետևաբար նաև տնտեսական աճի տատանումներ
- Բարձր տնտեսական աճի պայմաններում իրական աշխատավարձի մակարդակը աճում է բավական համեստ տեմպով. «Լույս»
- «Լույս». Ռուսաստանը Բաքվի էներգետիկ նախաձեռնություններին ցուցաբերում է երկակի մոտեցում
- «Լույս». Երևանի բյուջեում կապիտալ ծախսերի կրճատման կառուցվածքային ուսումնասիրությունը մտահոգությունների տեղիք է տալիս
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան