Քաղաքական 11:00 29/03/2023 Հայաստան

Հարութ Սասունյան. ԱՄՆ պետդեպարտամենտը քննադատական զեկույց է հրապարակել Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ

2023 թվականի մարտի 20-ին ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է 2022 թվականի մարդու իրավունքների վերաբերյալ իր տարեկան զեկույցը: Զեկույցն ընդգրկել է 198 երկիր և տարածք, ներառյալ Հայաստանը:

Զեկույցի գործադիր ամփոփագիրը նկարագրում է 2021 թվականի խորհրդարանական ընտրությունները. «ընդհանուր առմամբ, ընտրությունները լավ են կառավարվել, և մրցակիցները կարողացել են ազատ քարոզարշավ իրականացնել։ Ընտրությունները, սակայն, բնութագրվել են նաև ուժեղ բևեռացմամբ և խաթարվել են ավելի ու ավելի բորբոքված հռետորաբանությամբ:

Դիտորդական առաքելությունը նշել է, որ «ընտրությունների օրվան նախորդող ժամանակահատվածում կոշտ, անհանդուրժողական, բորբոքված և խտրական հռետորաբանության բարձր մակարդակը արատավորել է բանավեճը»։ Մյուս թերությունները ներառել են նախընտրական միջոցառումներին մասնակցելու համար ճնշում գործադրելու դեպքերը, ձայների գնման մեղադրանքները, իշխող կուսակցության և պետության միջև սահմանի լղոզումը, վարչական միջոցների ենթադրյալ չարաշահումը, քարոզարշավի ֆինանսավորման անբավարար դրույթները և ընտրական բողոքներ ներկայացնելու թույլ կողմը»:

Հայաստանում մարդու իրավունքների տարբեր խախտումների վերաբերյալ Պետդեպարտամենտը գրել է, որ «ըստ արժանահավատ հաղորդումների՝ եղել են անվտանգության ուժերի ներկայացուցիչների կողմից խոշտանգումներ, բանտային կոշտ պայմաններ, կամայական ձերբակալություն կամ կալանավորում, դատական անկախության հետ կապված լուրջ խնդիրներ, կամայական կամ անօրինական միջամտություն անձնական կյանքին, խոսքի ազատության սահմանափակում և հանցագործություններ, որոնք ներառում են բռնություն կամ սպառնալիքներ՝ քաղաքացիական հասարակության գործիչների և ԼԳԲՏՔ համայնքի ներկայացուցիչների հանդեպ, ինչպես նաև մանկական աշխատանքի վատթարագույն ձևերի դրսևորումներ: Կառավարությունը ձեռնարկել է միայն սահմանափակ քայլեր՝ նախկին և ներկա պետական պաշտոնյաների և իրավապահ մարմինների կողմից ենթադրյալ չարաշահումները հետաքննելու և պատժելու համար: 2020 թվականի ռազմական գործողությունների ընթացքում հայկական զինված ուժերի կամ անհատների կողմից կատարված ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կառավարության հետաքննության ընթացքում որևէ առաջընթաց չի արձանագրվել»:

2022 թվականին Հայաստանի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ Պետդեպարտամենտը գրել է. «Տեղեկություններ են եղել, որ ադրբեջանական ուժերը սեպտեմբերին կատարել են ապօրինի սպանություններ և ցուցաբերել դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք հայկական ուժերի նկատմամբ»: 

Պետդեպարտամենտը «Կամայական կյանքից զրկելու և այլ անօրինական կամ քաղաքական դրդապատճառներով սպանություններ» ենթավերնագրի ներքո մտահոգություն է հայտնել․ «բանակում ոչ մարտական մահերի և այդ մահերի վերաբերյալ իրավապահ մարմինների կողմից արժանահավատ հետաքննություն չանցկացնելու կապակցությամբ»։

Այնուհետև Պետդեպարտամենտը մանրամասնել է ընտրությունների հետ կապված հետագա խնդիրները. «Ընտրություններին առնչվող կամայական ձերբակալությունների մասին հաղորդումները շարունակվել են։ Իրավապահները Տավուշի մարզում սեպտեմբերի 25-ի ընտրությունների օրը ձերբակալել են ընդդիմադիր կոալիցիայի՝ «Ուժեղ համայնքի» հետ կապված համայնքապետարանի երկու աշխատակցի: Այս ձերբակալությունները հաջորդել են 2021 թվականի հունիսին խորհրդարանական ընտրությունների ժամանակ և դրանից հետո Սյունիքի մարզում ընդդիմության հետ կապված չորս քաղաքապետերի կալանավորմանը»։

Լուրջ խնդիրներ են եղել նաև դատարանների հետ կապված. «դատական համակարգը չի դիտարկվել որպես անկախ կամ անկողմնակալ՝ կոռուպցիայի և քաղաքական ազդեցության, բարեփոխումներին դիմադրության և վերջին աղմկահարույց սկանդալների պատճառով: Չհաստատված տեղեկություններ են եղել դատավորների վրա ազդելու կառավարության փորձերի մասին: Գործերի մեծ ծանրաբեռնվածությունը, հանրային վստահության բացակայությունը և կառավարության ճնշման մասին պնդումները չեն քաջալերել պրոֆեսիոնալներին դիմել դատական պաշտոնների: Տարվա ընթացքում ՀԿ-ները շարունակել են զեկուցել դատավորների մասին, որոնք ձեռք են բերել զգալի քանակությամբ գույք և ունեցվածքներ, որոնք անհամաչափ են նրանց աշխատավարձին և շարունակել են նշել, որ բոլոր գործող դատավորների ստուգման  բացակայությունը՝ հիմնված անաչառ չափանիշների վրա, մասնավորապես՝ Գերագույն դատարանում, Դատական խորհրդում և Սահմանադրական դատարանում խարխլել են դատական համակարգի պարկեշտությունը։ Նրանք նաև նշել են, որ գործող դատավորների տարեկան ունեցվածքի հայտարարագրման ստուգումները սահմանափակ են իրենց շրջանակում և չեն օգնել կաշառված դատավորների հեռացմանը»:
Պետքարտուղարության զեկույցի 2-րդ բաժինը վերաբերում էր «Քաղաքացիական ազատությունների նկատմամբ հարգանքին»: «Խոսքի ազատությունը, այդ թվում՝ մամուլի և այլ լրատվամիջոցների ներկայացուցիչների» ենթավերնագրի ներքո, զեկույցում ասվում էր, որ «կառավարությունը հիմնականում հարգում է այս իրավունքը, թեև որոշ սահմանափակումներով»։

Զեկույցում «Բռնություն և ոտնձգություն» թեմայով, ասվում էր. «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե տեղական ՀԿ-ն  մեկ տարվա ընթացքում հաղորդել է 16 լրագրողների նկատմամբ բռնության 14 դեպքերի մասին, որոնց մեծ մասը եղել է իրավապահների կողմից և տեղի է ունեցել այն ժամանակ, երբ լրագրողները լուսաբանում էին ընդդիմության ցույցերը»։

Զեկույցում «Խաղաղ հավաքների ազատության» վերաբերյալ ասվում է. «մինչ կառավարությունը, ընդհանուր առմամբ, հարգում էր հավաքների ազատությունը, եղել են որոշ սահմանափակումներ, մասնավորապես՝ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառումը ցուցարարների նկատմամբ, ոստիկանության դաժանությունը ցուցարարների և լրագրողների նկատմամբ և ցուցարարների կամայական կալանավորումը… Հունիսի 2-ին «Կանանց նկատմամբ բռնությունը դադարեցնելու» կոալիցիան հանդես է եկել  հայտարարությամբ՝ դատապարտելով ոստիկանների կողմից ցուցարարների նկատմամբ բռնությունը, բռնի ձերբակալությունները, ծեծը և նվաստացուցիչ վերաբերմունքը ցուցարարների, այդ թվում՝ կանանց նկատմամբ: Սեպտեմբերի 21-ի առավոտյան հատուկ ոստիկանական ուժերը ուժ են կիրառել և բերման ենթարկել զոհված զինծառայողների 37 հարազատների՝ հիմնականում կանանց, որոնք հավաքվել էին զինվորական պանթեոնի մուտքի մոտ և սպասում էին վարչապետի ու այլ պաշտոնյաների ժամանմանը»։

Հայաստանի վերաբերյալ Պետքարտուղարության ծավալուն զեկույցը քննադատորեն, սակայն ճշգրիտ կերպով շատ մանրամասնորեն նկարագրել է մարդու իրավունքների տարբեր խախտումները։

Թեև Պետդեպարտամենտը չի դասակարգում երկրները սանդղակով, սակայն ԱՄՆ-ում գործող Freedom House-ն իր ազատության վարկանիշով Հայաստանը գնահատել է որպես «մասամբ ազատ»: Հիասթափեցնող է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ժողովրդավարական իշխանություն հաստատելու քողի տակ իշխանության գալուց հինգ տարի անց Հայաստանը դեռևս դասակարգվում է որպես «Անցումային խառը վարչակարգ»։

Միակ մխիթարությունը Հայաստանի համար այն է, որ նրա երկու թշնամի հարևանները՝ Ադրբեջանն ու Թուրքիան, շատ ավելի ցածր միավորներ ունեն։ Ե՛վ Ադրբեջանը, և՛ Թուրքիան Freedom House-ի ազատության վարկանիշով դասվել են որպես «ոչ ազատ»: Ժողովրդավարական կառավարման տեսանկյունից Ադրբեջանը դասակարգվում է որպես «Ամուր բռնապետական վարչակարգ», իսկ Թուրքիայի վերաբերյալ զեկույցը դեռևս պատրաստ չէ։

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

20:00
Երևանում բացվեց Մարշալ Բաղրամյանի թանգարանը
Ռազմական փառքի կենտրոնը՝ Խորհրդային Միության նշանավոր զորավար, Խորհրդային Միության մարշալ Իվան Բաղրամյանի թանգարանը բացվել է կիրակի Երևանում՝...
Աղբյուր` Panorama.am
19:10
Զելենսկին հայտարարել է, թե պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության
Վլադիմիր Զելենսկին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ պատրաստ է լքել իր պաշտոնը՝ հանուն Ուկրաինայում խաղաղության կամ ՆԱՏՕ-ին անդամակցելու...
Աղբյուր` Panorama.am
18:45
Վանդալներ հատել են Աբովյան 38 հասցեի տասնամյակների խաղողի վազը. ԿՇՄՊ ՀՈԱԿ
«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից հայտնում են, որ առանց իրենց մասնակցության վանդալիզմի հերթական դեպքն է...
Աղբյուր` Panorama.am
18:25
Կոբախիձեն հուսով է, որ ԱՄՆ-ը ժամանակ կգտնի Վրաստանի հարաբերությունները վերականգնելու համար
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հույս է հայտնել, որ բազմաթիվ հրատապ հարցերով զբաղված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ժամանակ կգտնի...
Աղբյուր` Panorama.am
17:20
Գողության դեպք «Սուրբ Սարգիս» եկեղեցու խորանի դիմացից
Փետրվարի 18-ին, գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության  ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:42
Եկող շաբաթ Հանրապետությունում եղանակը կցրտի
ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնում են «Փետրվարի 23-ի և 27-ի ցերեկը, 26-ի գիշերն առանձին...
Աղբյուր` Panorama.am
16:17
Փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են բնականոն կերպով. ԿԳՄՍ
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են, որ փետրվարի 24-ից հանրապետության դպրոցներում դասերը շարունակվելու են...
Աղբյուր` Panorama.am
15:55
Թուրքիան սկսելու է խաղալ իր երկու գործիքներով` թուրքական «փափուկ ուժը» համեմված ադրբեջանական ուժի սպառնալիքով. Արա Պողոյան
Հիմա, քանի որ փոխվում են գլոբալ իրողություններ, Թուրքիան առանձին վերցրած Հայաստանի հետ հարաբերություններում սկսելու է խաղալ իր երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
15:28
Հասկանալի է, որ Կովկասում ուկրաիանական ստվերը ևս քննարկվելու է. Վարուժան Գեղամյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը գրում է. «Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովն այսօր գնում է   Թուրքիա` բանակցությունների: Ըստ...
Աղբյուր` Panorama.am
15:04
Այս լուսանկարն արվել է այս օրերին` թեմայի շուրջ հայաստանյան հանրության լարվածությունը մի քիչ փարատելու համար. Իվետա Տոնոյան
Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը գրում է. «Վերջին շաբաթվա ընթացքում հանրության մեջ ակտիվորեն ու հասկանալի...
Աղբյուր` Panorama.am
14:09
Իշխանությունն իր խնդիրն համարեց լուծված` սահմանափակելով Էդգար Ղազարյանի քաղաքական ազատությունը. Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է «Իշխանությունն իր խնդիրն այս փուլում համարեց լուծված`...
Աղբյուր` Panorama.am
13:52
Առանց վարորդական իրավունքի, ոչ սթափ, «Opel»-ի վարորդը՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ
Փետրվարի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Ժամը 04։10-ի սահմաններում Երևան-Արմավիր Մ5 ավտոճանապարհին, Մուսալեռ գյուղի վարչական տարածքում...
Աղբյուր` Panorama.am
12:58
Նորից հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել. Անուշ Պողոսյան
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանը գրում է. «Նորից  հիվանդության հետևանքով զինծառայողի մահվան դեպք է...
Աղբյուր` Panorama.am
12:46
Տպավորություն է, որ մեր հանրության մի մեծ հատված այդպես էլ թմբիրից դուրս գալու մտադրություն չունի. Գևորգ Դանիելյան
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Թվում էր, թե արցախցիներին պատուհասած հայրենազրկման դաժան ճակատագիրը գոնե...
Աղբյուր` Panorama.am
11:50
Թուրքական ավիաուղիներում գրանցվելիս ռուսներից պահանջել են վրացական վիզա
Ռուսաստանի երկու քաղաքացու մերժել են գրանցել Բուենոս Այրեսից Թբիլիսի առանց վրացական վիզայի չվերթի համար՝ չնայած առանց վիզայի ռեժիմի...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստիպված այս դատարանի որոշմամբ պետք է ասեմ՝ ես մեր իրավական համակարգի ցավը տանեմ, ես իրենց հայրենասեր ջանին մեռնեմ. Էդգար Ղազարյան
«Ես մտադիր եմ հաղորդում ներկայացնել հանցագործության մասին քննիչի և դատախազի գործողությունների հետ կապված»,-դատարանի դիմաց ասաց...
Աղբյուր` Panorama.am
11:27
Գյումրիի Մուշ 1 և Մուշ 2 թաղամասերը պետք է պարտադիր կապվեն քաղաքի տուրիստական պորտալարին. Ռուբեն Մխիթարյան
«Զիլ քաղաքը պետք է իրեն սազական կյանք ունենա ու հաստատ կունենա»։
Աղբյուր` Panorama.am
10:41
Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց՝ մասնակի. Ռուբեն Մելիքյան
«Ցավոք սրտի դատարանը բավարարեց Էդգար Ղազարյանի դեմ բողոքը, բայց, բարեբախտաբար, մասնակի»,-Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի...
Աղբյուր` Panorama.am
10:30
Ոչ մի բացատրություն չկա, թե Էդգար Ղազարյանն ինչ գործ ունի դատարանի դահլիճում. Արտակ Զաքարյան
«Քաղաքական գործընթացների ընդհանուր տրամաբանությւոնը վաղուց խախտված է, և այս իրավիճակում խոսել ժողովրդավարությունից և մարդու իրավունքներից,...
Աղբյուր` Panorama.am
09:43
Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
00:30
Գյումրին կարող է լինել այն քաղաքը, որ իր օրինակով ցույց տա՝ գաղափարի շուրջ հնարավոր է որոշակի ամբիցիաներ կողքի դնել ու հասնել դրական արդյունքի. Մխիթարյան
«Ինձ ճանաչողները գիտեն՝ եթե ես գործի մեջ մտնում եմ, այն ինձ համար դառնում է առաջնահերթություն։ Նույն Գյումրու քաղաքապետարանում իմ...
Աղբյուր` Panorama.am
23:12
Թոքաբորբով հոսպիտալացված Հռոմի պապին արյան փոխներարկում են արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապը, ով հոսպիտալացվել էր թոքաբորբով, շնչառական նոպա է ունեցել և արյան փոխներարկում են արել։ Ռիա նովոստիի հաղոդմամբ, ...
Աղբյուր` Panorama.am
22:03
Հոսպիտալում զինծառայող է մաhաgել
Sputnik Արմենիային ասել է ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը
Աղբյուր` Panorama.am
21:58
Ասկերանի ամրոցը կկորցնի իր պատմաճարտարապետական դիմագիծը. Ավանեսով
Փետրվարի 18-ին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի և հրապարակումներից մեկից հայտնի է դառնում, որ Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:58
Երևանի քաղաքապետարանից հայտնում են՝ մատչելի տարբերակով տոմս ձեռք բերելու մասին լուրը կեղծ է
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որում նշված է. «Համացանցում տարածվել է «Անվճար հասարակական տրանսպորտ Երևանի...
Աղբյուր` Panorama.am
20:46
Վահագն Դավթյանը հաղթել է աշխարհի գավաթի առաջին փուլում՝ առաջ անցնելով Ադրբեջանի և Թուրքիայի ներկայացուցիչներից
Փետրվարի 18-ից 24-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում անցկացվում է Աշխարհի գավաթի առաջին փուլը։ Վահագն Դավթյանը դարձել գեղարվեստական...
Աղբյուր` Panorama.am
20:34
Ֆրանսիայում տեղի է ունեցել ԵՄ-ից և ՆԱՏՕ-ից դուրս գալու պահանջով ցույց
Այսօր Փարիզում տեղի է ունեցել Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից Ֆրանսիայի դուրս գալու ցույցը։ Այս մասին գրում է Ռիա նովոստին։ Ցուցարարները երթով...
Աղբյուր` Panorama.am
20:21
Բռնшճնշnւմներն ակտիվանում են այն ժամանակ, երբ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ. Մալյան
«Բռնաճնշումներն ակտիվանում են միայն այն ժամանակահատվածում, երբ Նիկոլ Փաշինյանը սկսում է վտանգ զգալ իր աթոռի նկատմամբ»,-...
Աղբյուր` Panorama.am
19:59
ՔՊ-ական տիկնոջը խորհուրդ կտամ իր քաղաքական պապաների ոճով երկար-բարակ ճամարտակելու փոխարեն ներողություն խնդրել օգնական-եղբոր վարքագծի համար. Ասլանյան
 ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանի եղբայրը՝ Հայկո Պալյանը, ով  «ղարաբաղցի ես, թե հայ?» արտահայտությունն էր արել, իսկ քույրն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան
13:30 22/02/2025

Օր չկա, որ մենք փողոցում չտեսնենք բողոքի դուրս եկած տարբեր խմբեր. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}