Այս որոշումն ուղղված է ընդդեմ հայոց պետականության շահերի․ ՌՀՄ հայտարարություն
Ռուսաստանի հայերի միությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․
«Մարտի 25-ին Ռուսաստանի հայերի միությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի կողմից ՄՔԴ-ի Հռոմի ստատուտի (կանոնադրության) վավերացման հետ կապված հարցը։
Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ Ազգային ժողովը դեռ չի քննարկել այս հարցը (որոշումն ուժի մեջ կմտնի միայն խորհրդարանի կողմից վավերացվելուց հետո), այս քայլը չափազանց բացասաբար ընկալվեց հայ հասարակության մեջ՝ թե՛ Հայաստանում, թե՛ Ռուսաստանում։
ՌՀՄ ակտիվի հանդիպման մասնակիցների դիրքորոշումը հետևյալն է.
Այս որոշումը, առաջին հերթին, ուղղված է ընդդեմ հայոց պետականության շահերի, Հայաստանի ու Արցախի բնակչության անվտանգության, որն այսօր, ի հեճուկս ամեն ինչի, երաշխավորում ու ապահովում է հենց Ռուսաստանը։ Նրա հետ Հայաստանը կապված է երկկողմ հարաբերություններով՝ ռազմավարական դաշինք, տնտեսական և հումանիտար ոլորտներում և այլ (102-րդ բազա, սահմանապահներ, խաղաղապահներ, էներգակիրներ, մի շարք կենսական նշանակության ապրանքներ և այլն), բայց նաև ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում։
Ռուսաստանի հայերի միությունն ակնկալում է, որ ՀՀ Ազգային ժողովը քվեարկելիս առաջին հերթին կկարևորի Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև Ռուսաստանի շուրջ երեք միլիոնանոց հայ համայնքի շահերը. համայնքի, որից տասնամյակներ շարունակ Հայաստանի բնակչությունը զգալի տնտեսական օգնություն է ստանում։
Հաշվի առնելով հանրային ընդվզումը, կարծում ենք, որ և՛ Հայաստանի քաղաքացիները, և՛ սփյուռքահայերը շահագրգռված կլինեն իմանալ ՀՀ վարչապետի և նախագահի դիրքորոշումը, ովքեր կարող են հրապարակայնորեն արտահայտվել այս հարցի շուրջ, քանի որ այն քաղաքական է իր բնույթով և չի վկայում իբր ժողովրդավարության և Հայաստանի դատական համակարգի անկախության դրսևորման մասին, ինչպես փորձում են ներկայացնել մի շարք հակահայ գործիչներ։
ՌՀՄ-ն կոչ է անում Հայաստանի իշխանություններին ցուցաբերել համակողմանի հավասարակշռված մոտեցում և վերանայել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության վավերացման հարցը»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքականությո՞ւն, թե՞ ՍԱՏՄ անգործություն. Ինչ է նշանակում Ռոսելխոզնադզորի հայտարարությունը
- Հայաստանից ՌԴ կաթնամթերքի արտահանումը վտանգված է. Ռոսելխոզնադզորը դժգոհ է ՍԱՏՄ վերահսկողությունից
- «Ժողովուրդ». ՔՊ-ականների համար իսկական պատուհաս է դարձել Հռոմի ստատուտին միանալու վերաբերյալ ՍԴ որոշումը
- Մոսկվան անընդունելի է համարում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին միանալու Երևանի ծրագրերը․ ՏԱՍՍ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան