Ս. Ստեփանոս վանքը Արևելյան Ատրպատական նահանգի ամենաշատ այցելվող ժամանցի վայրն է
Իրանի Իսլամական Հանրապետության Արևելյան Ատրպատականի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործւթյան վարչության գլխավոր տնօրեն Ահմադ Համզեզադեն հայտարարել է, որ Սուրբ Ստեփանոս վանքը և Արասի ազատ գոտին երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերն են։
ParsToday-ի փոխանցմամբ, տնօրենը հայտնել է, որ մինչև մարտի 28-ը՝ մոտ 1 միլիոն 400 մարդ այցելել է այս նահանգի պատմամշակութային, բնական և զբոսաշրջային վայրեր:
«Այս տարի Նովռուզյան արձակուրդի ընթացքում Ս. Ստեփանոս վանքը եղել է որպես Հյուսիս-արևմտյան տարածքի ամենաշատ այցելվող վայրը: Իրանական 1402 թվականի գարնան չորրորդ օրը ավելի քան 5300 տոմս է վաճառվել և ավելի քան 25 հազար մարդ այցելել է այս պատմական վանքը»,- նշել է Ահմադ Համզեզադեն։
Անդրադառնալով ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցված և գրանցման փուլում գտնվող կոթողներին,Արևելյան Ատրպատական նահանգի մշակութային ժառանգության, զբոսաշրջության և ձեռագործության վարչության գլխավոր տնօրենն ասել է. «Արասի ազատ գոտին մի քանի նահանգի չափ կոթողներ ունի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում գրանցվելու համար:Արասի եկեղեցական համալիրը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ցանկում, իսկ Գեոպարկը, «Խոջա Նազար» քարավանատունը և Արասբարանի անտառները գտնվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի ժառանգության ցանկում գրանցվելու շեմին»: