Մաքրվում են Քանագեղի դամբարանադաշտից հայտնաբերված 17 անհատների լավ պահպանված կմախքները
Քանագեղի դամբարանադաշտից հայտնաբերված շուրջ 17 անհատների լավ պահպանված կմախքներ այժմ մաքրման փուլում են։ Մարդաբանական նյութի մաքրման աշխատանքներն իրականացնում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։
ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, նյութը հայտնաբերվել է 2021 թ. հոկտեմբեր-նոյեմբեր և 2022 թ. հուլիս ամիսներին Քանագեղի դամբարանադաշտում (Գեղարքունիքի մարզ) իրականացված պեղումների արդյունքում։
«Մարդաբանական նյութերի նախնական մաքրման արդյունքում պարզվել է, որ դամբարանում պեղված անհատների թվում կան մանկահասակ երեխաների և նորածնի ոսկորներ։
Մարդաբանական նյութերի մաքրման աշխատանքների արդյունքում փաստվել են ախտաբանական որոշ հատկանիշներ՝ տրավմաներ, կոտրվածքներ, օստեոպորոզ և օստեսֆիտներ»,- ասել է հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանը։
Աշխատանքների ավարտից հետո մաքրված մարդաբանական նյութը կհանձնվի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Մարդաբանական ֆոնդին։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան