Կալանավորվել է «օրենքով գողը»
Վճռաբեկ դատարանը 2023 թվականի մարտի 22-ին բավարարել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը. «օրենքով գողի»՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող ամբաստանյալ Ժ.Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:Այս մասին հայտնում են Դատախազությունից։
«Վերաքննիչ դատարանը 2022 թվականի հոկտեմբերի 17-ին մասնակիորեն բավարարել էր պաշտպանների բողոքը, ամբաստանյալ Ժ.Բ-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր գրավը՝ 10 մլն դրամի չափով, ինչպես նաև՝ Հայաստանից բացակայելու արգելքը:
Վճռաբեկ դատարանը, քննելով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի կողմից բերված վճռաբեկ բողոքը, գտել է, որ որպես խափանման միջոց կիրառված գրավը և Հայաստանից բացակայելու արգելքը արդյունավետ միջոց չեն կարող լինել՝ կանխելու ազատության մեջ գտնվող ամբաստանյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու հնարավորությունը, բեկանել է Վերաքննիչ քրեական դատարանի որոշումն ու քրեական աստիճանակարգության բարձրագույն՝ «օրենքով գողի» կարգավիճակ ունեցող և քրեական ենթամշակույթ կրող խմբավորման ղեկավարում իրականացրած անձի նկատմամբ կիրառել է անազատության հետ կապված խափանման միջոց:
Ամբաստանյալ Ժ.Բ.-ն մարտի 24-ին տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ»,- ասվում է հաղորդագրությունում։
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան