Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և մասնագիտությունների ցանկը
Կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը:
ԿԳՄՍՆ հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչության փոխանցմամբ, այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Ռուս-հայկական համալսարան, Հայաստանում ամերիկյան համալսարան և Հայաստանում ֆրանսիական համալսարան, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով:
Ստորև վերոնշյալ համապատասխան մասնագիտությունների ցանկը՝
Երևանի պետական համալսարան
Բակալավր՝ ֆիզիկա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, նանոֆիզիկա և առաջատար տեխնոլոգիաներ, երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա, ռադիոֆիզիկա, քիմիա:
Մագիստրատուրա՝ տեսական ֆիզիկա, միջուկային ֆիզիկա և ատոմային էներգետիկա, աստղաֆիզիկա, ռադիոֆիզիկա, էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում և նմանակում, քիմիա:
Ասպիրանտուրա՝ տեսական ֆիզիկա, ռադիոֆիզիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա, անօրգանական քիմիա, կենսաքիմիա:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Բակալավր՝ ատոմային էներգետիկա, հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում, մեքենաշինություն և նյութերի մշակում, ավիացիոն և հրթիռային տեխնիկա, թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ:
Մագիստրատուրա՝ ատոմային էներգետիկա, այլընտրանքային էներգետիկա, հեռահաղորդակցություն, մեքենաշինություն և նյութերի մշակում, ավիացիոն և հրթիռային տեխնիկա:
Ասպիրանտուրա՝ օրգանական նյութերի սինթեզի և վերամշակման տեխնոլոգիա:
Հայ-ռուսական համալսարան
Մագիստրատուրա՝ այլընտրանքային էներգետիկա:
Ասպիրանտուրա՝ օրգանական քիմիա, կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա, ռադիոտեխնիկա, ռադիոհաճախականային սարքավորումներ, համակարգեր, տեխնոլոգիաներ:
Հայաստանի Ամերիկյան համալսարան
Մագիստրատուրա՝ արդյունաբերական ճարտարագիտություն:
Հայաստանում ֆրանսիական համալսարան
Մագիստրատուրա՝ արհեստական բանականությամբ համակարգեր:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան