2023 թվականը բարդ տարի կլինի համաշխարհային տնտեսության համար. ԱՄՀ գործադիր տնօրեն
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Կրիստալինա Գեորգիևան հայտարարել է, որ ԱՄՀ-ի կանխատեսումներով՝ 2023 թվականը բարդ տարի կլինի համաշխարհային տնտեսության համար:
«Համաշխարհային տնտեսությունն արդեն որոշ ժամանակ է, ինչ գտնվում է անհանգիստ միջավայրում՝ ցնցումից հետո նորից ցնցում: Մենք ակնկալում ենք, որ 2023-ը կլինի հերթական բարդ տարին» - «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ԱՄՀ գործադիր տնօրենը։
Գեորգիևան նշել է, որ Ուկրաինայում հակամարտության հետևանքները և աշխարհում դրամավարկային քաղաքականության խստացումը շարունակում են ազդել համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի վրա, որը կանխատեսվում է 2023 թվականին 3%-ից պակաս մակարդակում։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին