Բուլղարիայում դպրոցները փակվում են սպառնալիքների պատճառով
Բուլղարիայում տասնյակ դպրոցներ փակվել են, աշակերտները երեք օրով տարհանվել են ռումբերի մասին էլեկտրոնային փոստի և հեռախոսային հաղորդագրությունների պատճառով: Եվրանյուզի հաղորդմամբ, ամենաշատ սպառնալիքները ստացել են մայրաքաղաք Սոֆիայի կրթական հաստատությունները և Վառնայի և Բուրգասի սևծովյան նավահանգիստները։ Սպառնալիք նամակները ստացվել են Google-ի հաշիվներից:
Աշակերտների տարհանումից հետո ոստիկանությունը սկսել է պայթուցիկների որոնումը։ Ռումբը դեռ չի հայտնաբերվել։
Տեղի ունեցածի դրդապատճառները պարզ չեն։ Ենթադրվում է, որ դա արվում է կիրակի օրը Բուլղարիայում կայանալիք համընդհանուր ընտրությունները խափանելու համար։ Դպրոցներն որպես ընտրատեղամասեր են ծառայելու։
Բուլղարիայի դատախազությունը հայտարարել է, որ միջադեպը հետաքննում է երկրի Քրեական օրենսգրքի «հանցագործություն հանրապետության դեմ» և «ահաբեկչություն» հոդվածներով։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները