Տեղումների քանակը եղել է նորմայից պակաս, ինչը վարարումների հոսքի ձևավորման վրա կունենա բացասական ազդեցություն
Հոկտեմբերին և հունվարին հանրապետության գերակշիռ մասում տեղումների քանակը եղել է նորմայից պակաս, իսկ ջերմաստիճանը՝ նորմայից բարձր, ինչը վարարումների հոսքի ձևավորման վրա կունենա բացասական ազդեցություն։ Այսօր «Արմենպրեսի»-ի մամուլի կենտրոնում տեղի ունեցած ասուլիսում ասաց Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ-ում գետերի վարարումների բնութագրերը պայմանավորվում են աշնանային, ձմեռային և գարնանային ամիսներին կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանների առանձնահատկություններով։
Լևոն Ազիզյանն ասաց, որ փետրվարին ամսական տեղումների քանակը եղել է նորմայից բարձր, մասնավորապես, ջերմաստիճանը բարձր է եղել նորմայից 1-2 աստիճանով, իսկ մարտին տեղումների քանակը եղել է նորմայի սահմաններում՝ դրական շեղումով։ Ինչ վերաբերում է ջերմաստիճանին, ապա, ըստ նրա, մարտին այն նորմայից բարձր է եղել 4-5 աստիճանով։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենը նշեց նաև, մարտի 30-ի դրությամբ ձնածածկն առկա է հանրապետության 2200 մետրից բարձր հատվածներում, իսկ նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ ձնածածկույթի բարձրությունը 1 մետրից պակաս է, ինչը բացասական ազդեցություն կունենա գարնանային վարարումների հոսքի ձևավորման վրա։
Անդրադառնալով գարնանային կանխատեսումներին, Լևոն Ազիզյանն ասաց, որ գարնան ամիսներին ջերմաստիճանը կլինի նորմայից բարձր 1-2 աստիճանով, իսկ տեղումների քանակը՝ նորմային մոտ։
«Հաշվի առնելով դիտված և կանխատեսվող հիդրոօդերևութաբանական պայմանները, 2023 թվականի գարնանային հոսքերի վարարումների հոսքերի ծավալները գետերում սպասվում է 50-70%-ի սահմաններում»,- նշեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին