
Կառավարությունն այսօր 576.4 մլն դրամ կհատկացնի ԱԱԾ-ին
Կառավարությունն այսօրվա՝ մարտի 30-ի նիստում «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում և փոփոխություններ կանի և ԱԱԾ-ին գումար կհատկացնի կառույցի ստորաբաժանումների վարչական շենքերի կառուցման, օբյեկտների վերանորոգման հետ կապված նախագծահետազոտական փաստաթղթերի պատրաստման և բնականոն գործունեության ապահովման նպատակով:
Չզեկուցվող նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը 2023 թվականի պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել 576,439.8 հազ. դրամ ծառայության բնականոն գործունեության իրականացման նպատակով:
Գործադիրը հիմնավորել է, որ գումարի տրամադրմամբ առավել արդյունավետ կիրականացվեն ծառայության առջև դրված խնդիրների լուծման աշխատանքները:
Կառավարության նիստի օրակարգում ընդգրկված 58 հարցից զեկուցվող է միայն 3-ը:
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ կառավարությունը պետք է ձեռնարկի բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները բռնագաղթածների իրավունքները պաշտպանելու համար. Փաշինյան
- Կառավարությունը 2.8 մլրդ դրամ հատկացրեց շինարարական ընկերությունների պարտքերը փակելու, տեխնիկական և հեղինակային հսկողության համար
- ԱԱԾ աշխատակիցները Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանի աշխատասենյակում են. Փաստինֆո
- ԱԱԾ. Խարդախության հեղինակները փոխել են իրենց մարտավարությունը