ՀՀ գործադիրն այսօր կդադարեցնել ԱՊՀ մշակութային համագործակցության աջակցության ֆոնդի ստեղծման մասին արձանագրությունը
ՀՀ գործադիր մարմիննն այսօրվա հերթական նիստում «Անկախ Պետությունների Համագործակցության մշակութային համագործակցության աջակցության ֆոնդի ստեղծման մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի հիմնադիր պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին» արձանագրությունը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծի մասին որոշում կընդունի:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Արձանագրության նպատակն է դադարեցնել «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մշակութային համագործակցության աջակցության հիմնադրամի ստեղծման մասին» 1998 թվականի սեպտեմբերի 11-ի հիմնադիր պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) գործողությունը: Պայմանագրի նպատակն էր ստեղծել Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մշակութային համագործակցության աջակցության հիմնադրամ (այսուհետ՝ Հիմնադրամ), որը կխթաներ ԱՊՀ երկրների միջև մշակութային ծրագրերի իրագործումը և որի միջոցով կիրականացվեր նշյալ ծրագրերի ֆինանսավորումը:
Հիմնադրամի ոչ արդյունավետ աշխատանքի պատճառով ԱՊՀ երկրների ղեկավարների կողմից որոշում ընդունվեց դադարեցնել Հիմնադրամի գործունեությունը և ստեղծել Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամ: Հայաստանը հանդիսանում է Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի անդամ և վերջինիս շրջանակներում և ֆինանսավորմամբ իրականացնում է բազմաթիվ մշակութային ծրագրեր:
Ելնելով վերոգրյալից՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նպատակահարմար է համարում Արձանագրության հաստատումը»: