ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է պարեկային ծառայության գործելաոճը Լոռու մարզում
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է Ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության գործելաոճը Լոռու մարզում։
Գրասենյակի տարածած հայտարարության մեջ նաև ասված է.
«Արդեն մեկ տարի է, ինչ մեկնարկել են պարեկային ծառայության Լոռու մարզի ստորաբաժանման աշխատանքները։ Թեև խոստացված ռեֆորմներին և մարդակենտրոն պարեկային ծառայություն ունենալու խոստմանը, բազմաթիվ են բողոքները և դժգոհությունները պարեկների վարքի և ոչ պրոֆեսիոնալ գործելաոճի վերաբերյալ։
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է, որ այն քաղաքացիները, հատկապես Լոռու մարզի բնակիչները, ովքեր պարեկայն ծառայողների կողմից նկատել են իրենց կամ մյուսների նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունք (ցանկացած տեսակի), կարող են այդ մասին հայտնել կազմակերպությանը ։
Մենք հասանելի ենք ֆեյսբուքում, 077342268 հեռախոսահամարով, հասցե՝ ք․ Վանաձոր, Տիգրան Մեծի 59»։
Հարակից հրապարակումներ`
- Պատռել են պարեկի բաճկոնը. Կան կալանավորվածներ
- Մարտունիում պարեկների մասնակցությամբ վեճի գործով 5 ձերբակալված կա
- Ճի՞շտ է որ, պարեկ տեսնելիս պետք է անհապաղ դիմել ոստիկանությանը, պարո՛ն Ղազարյան.Հարց ՆԳ նախարարին
- Պարեկները Հրազդանում մարդ են սպանել
- Գող պարեկին համագյուղացիներն այնքան են ծեծել, որ հիվանդանոցում է հայտնվել
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին