Հայաստանը պարզաբանել է, թե ինչու չի միացել «Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» հայտարարության՝ Ուկրաինային վերաբերող կետին
Հայաստանը հայտարարություն է տարածել՝ բացատրելով, թե ինչու է երկիրը միացել չորեքշաբթի օրը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից կազմակերպված երկրորդ «Ժողովրդավարության գագաթնաժողովի» եզրափակիչ հռչակագրին, սակայն չի աջակցել Ուկրաինային վերաբերող կետին։
«Քանի որ պարբերությունը համակողմանիորեն չի արտացոլում բոլոր հակամարտությունները և ճգնաժամերը, և այն չի վերաբերում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի և դրա առանձին հատվածների օկուպացման փաստին, Հայաստանը ձեռնպահ է մնում այս կետին միանալուց»,-ասվում է Հայաստանի կառավարության մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ, որին անդրադարձել է ՏԱՍՍ-ը:
«Հանուն ժողովրդավարության գագաթնաժողովի» ամփոփիչ հռչակագրի այս կետի համաձայն՝ մասնակիցները «Ռուսաստանի Դաշնությունից պահանջում են անհապաղ, ամբողջությամբ և անվերապահորեն դուրս բերել իր բոլոր զինված ուժերը Ուկրաինայի տարածքից և դադարեցնել ռազմական գործողությունները»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա