Տնտեսություն 10:21 30/03/2023 Հայաստան

«Լույս». Հայաստան-Հնդկաստան. երկու երկրների համագործակցության չիրականացված ներուժն ու հեռանկարները

Արցախյան 44-օրյա պատերազմը և դրան հետևած իրադարձությունները զգալիորեն փոխել են աշխարհաքաղաքական իրադրությունն ու ուժային հավասարակշռությունը Հարավային Կովկասում։

Միաժամանակ ռուս-ուկրաինական հակամարտությունը կտրուկ սրել է լարվածությունը հիմնական աշխարհաքաղաքական բևեռների միջև, ինչը իր արտացոլումն է գտնում նաև մեր տարածաշրջանում։ Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական և անվտանգային այն գործիքակազմը, որը վերջին տասնամյակներին, մասնավորապես՝ նախքան 44-օրյա պատերազմը, Հայաստանին և Արցախին հնարավորություն էր տալիս համեմատաբար կայուն և խաղաղ զարգացում ապահովել, այլևս կորցրել է իր արդիականությունը և կարիք ունի էական վերանայման։ «ԼՈՒՅՍ» հիմնադրամը քանիցս ընդգծել է փոփոխվող աշխարհակարգի պայմաններում ավելի ճկուն և նախաձեռնողական արտաքին քաղաքականություն վարելու կարևորությունը։ Խոսքը առաջին հերթին արտաքին քաղաքական և անվտանգային օրակարգի այնպիսի դիվերսիֆիկացիայի մասին է, որը մի կողմից՝ չի խաթարի տասնամյակների ընթացքում ձևավորված ամուր և վստահելի համագործակցությունը ավանդական դաշնակիցների հետ, մյուս կողմից՝ հնարավորություն կտա դրանք փոխլրացնել՝ ձևավորելով արդյունավետ համագործակցության ձևաչափեր այլ դերակատարների հետ։

Այսպես, Մեծ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում վերջին տարիներին հետզհետե ավելի նկատելի է դառնում բնակչությամբ աշխարհի ամենամեծ, իսկ տնտեսությամբ 5-րդ երկրի՝ Հնդկաստանի աճող հետաքրքրությունն ու արտաքին քաղաքական ակտիվությունը։ Ինչպես ամուր պատմական և մշակութային կապերը, այնպես էլ արդի աշխարհաքաղաքական շահերն ու տարածաշրջանային առաջնահերթությունները իրական հնարավորություններ են ստեղծում հայ-հնդկական հարաբերութունները զարգացման նոր մակարդակի բարձրացնելու համար։ Սակայն ավելի կարևոր է այն իրողությունը, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների խորացումը, ի տարբերություն արտաքին և անվտանգային քաղաքականության դիվերսիֆիկացիայի մի շարք այլ հնարավոր ուղղությունների, ոչ միայն չի հակասում տարածաշրջանում Հայաստանի հիմնական ռազմաքաղաքական գործընկերների շահերին, այլև կարող է նպաստել վերջիններիս հետ բազմակողմ համագործակցության նոր հարթակների հիմնմանը։

Մասնավորապես, Թուրքիա- Ադրբեջան-Պակիստան ռազմաքաղաքական առանցքին և վերջինիս աճող ազդեցությանը դիմակայելու հարցում շահագրգռված են ոչ միայն Հայաստանն ու Հնդկաստանը, այլև տարածաշրջանում մեր երկու բարեկամ երկրները՝ Իրանն ու Ռուսաստանը։
Բարեբախտաբար Հնդկաստանը թերևս միակ ոչ արևմտյան աշխարհաքաղաքական կենտրոնն է, որի հետ հարաբերություններում ՀՀ գործող իշխանությունները դեռևս չեն հասցրել էական խնդիրներ և ճգնաժամեր ստեղծել։ Սա թեև տարօրինակ, բայց ևս մեկ կարևոր գործոն է՝ ի նպաստ հայ-հնդկական հարաբերությունները ռազմավարական նոր մակարդակի բարձրացնելու ջանքերի։

Հարավային Կովկասում և ավելի մեծ տարածաշրջանում փոփոխվող աշխարհաքաղաքական իրադրության, Հայաստանի համար անվտանգային նոր սպառնալիքների առկայության պայմաններում Հնդկաստանը այն քիչ ուղղություններից մեկն է, որի հետ գրագետ աշխատանքը կարող է դույզն-ինչ մեղմել մեր դեմ կուտակված անվտանգային ռիսկերը։ Այս իմաստով, հայ- հնդկական համագործակցությունը զարգացման մեծ պոտենցիալ ունի հետևյալ ոլորտներում.
• Քաղաքական ոլորտ: Տարածաշրջանային և գլոբալ հարցերի մեծ մասի շուրջ Հայաստանի և Հնդկաստանի շահերի ու դիրքորոշումների համընկնումը քաղաքական ոլորտում երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի հասցնելու իրական ներուժ է պարունակում։ Երևանն ու Նյու Դելին կարող են ակտիվացնել քաղաքական շփումների մակարդակը, հիմնական արտաքին քաղաքական առաջնահերթությունների շուրջ պարբերաբար երկխոսության նոր ուղիներ ձևավորել, ինչպես նաև ակտիվացնել միջխորհրդարանական կապերը։

Օրինակ, հետաքրքիր նախաձեռնություն կարող է լինել արտգործնախարարների, հնարավորության դեպքում՝ նույնիսկ վարչապետների մակարդակով համատեղ հայտարարության տարածումը (Պակիստան-Ադրբեջան-Թուրքիա համատեղ հայտարարությունների օրինակով), որտեղ Երևանն ու Դելին պաշտոնապես կներկայացնեն իրենց դիրքորոշումը այնպիսի կարևոր հարցերի շուրջ, ինչպիսիք են Արցախի հիմնախնդիրը, Ջամուի և Քաշմիրի հակամարտությունները, ՀՀ տարածքային ամբողջականության և ինքնիշխանության խնդիրը (Սյունիք, «Զանգեզուրի միջանցք») և այլն։ Երկու երկրների միջև քաղաքական քննարկումների առարկա պետք է դառնա Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և այս հարցում Հնդկաստանի դիրքորոշման հստակեցման հարցը, և այս առումով միջխորհրդարանական շփումները կարող են էական նշանակություն ունենալ։

• Միջազգային հարթակներ։ Հնդկաստանը կարող է կարևոր դեր խաղալ ՇՀԿ-ին Հայաստանի անդամակցության հարցում։ 2022-ին Հայաստանի վարչապետը չեղարկեց իր մասնակցությունը Սամարղանդի գագաթնաժողովին՝ դա հիմնավորելով սեպտեմբերին ադրբեջանական ագրեսիայով։ 2023-ին կազմակերպության նախագահությունն անցել է Հնդկաստանին և հաջորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու բարեկամական երկրում։ Պատշաճ դիվանագիտական աշխատանքի պարագայում Հնդկաստանը կարող է Հայաստանի ղեկավարությանը հրավիրել գագաթնաժողովին։ Այս կառույցում ապագայում ինչպես Հնդկաստանի, այնպես էլ Չինաստանի, Ռուսաստանի հետ հետագա համագործակցությունը շատ կարևոր է այնտեղ թուրք-ադրբեջանական խոսույթին հակազդելու և վերջիններիս ազդեցությունը զսպելու տեսանկյունից։

Բացի այդ, Հնդկաստանը այս տարի նախագահում է նաև G20-ը, ուստի այս հարթակում ևս իր խոսքը աշխարհի գերտերություններին հասցնելու մեծ ներուժ ունի։ Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, Արցախի շրջափակման և ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիայի պայմաններում շատ կարևոր է, որպեսզի ՀՀ իշխանությունները պատշաճ աշխատանք կատարեն բարեկամական երկրների կառավարությունների հետ՝ հայկական օրակարգը միջազգային տարբեր հարթակներում առաջ մղելու նպատակով։ Ուշագրավ է, որ այս ուղղությամբ արդեն իսկ նկատվում են որոշակի քայլեր, մասնավորապես G20-ի արտգործնախարարների գագաթնաժողովին զուգահեռ անցկացվող «Ռաիսինա երկխոսություն» համաժողովի շրջանակներում Նյու Դելիի կողմից ՀՀ ԱԳ նախարարին Հնդկաստան հրավիրելու կարևոր դիվանագիտական քայլը։ Այլ հարց է, թե որքանով են ՀՀ իշխանությունները ի վիճակի օգտագործել նման հարթակները Հայաստանի և Արցախի կենսական շահերը պաշտպանելու նպատակով։

Հնդկաստանը կարող է կարևոր դերակատարում ունենալ, եթե Հայաստանը ցանկություն հայտնի անդամակցել Չմիացման շարժման կազմակերպությանը։ Հաշվի առնելով մի կողմից՝ այդ կառույցում Ադրբեջանի հակահայկական վարքագիծը, ինչպես նաև դրան հակազդելու անհրաժեշտությունը, մյուս կողմից՝ շարժման նկատմամբ ՀՀ ռազմավարական դաշնակցի՝ ՌԴ-ի աճող հետաքրքրությունը, Հայաստանի անդամակցությունը այդ կառույցին եթե ոչ միջնաժամկետ, ապա երկարաժամկետ հեռանկարում կարող է շատ տրամաբանական լինել։

Այլ միջազգային կառույցներում, մասնավորապես՝ ՄԱԿ-ում Երևանն ու Նյու Դելին կարող են կատարելագործել իրենց համագործակցությունը։ Օրինակ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի, Անվտանգության խորհրդի նիստերից առաջ կողմերի ներկայացուցիչների կամ ԱԳ նախարարների միջև ընթացիկ արտաքին քաղաքական առաջնահերթությունների քննարկումն ու համաձայնեցումը կարող է այդ ուղղությամբ շատ կարևոր քայլ լինել։ Զարգացման մեծ ներուժ ունի փոխգործակցությունը հայկական և հնդկական սփյուռքի և լոբբիստական կազմակերպությունների միջև։

• Ռազմական ոլորտ։ Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցությունը ռազմական ոլորտում համեմատաբար նոր, սակայն ամենից հեռանկարային ուղղություններից մեկն է։ Այս իմաստով փոխգործակցության զարգացման մեծ ներուժ ունեն սպառազինությունների մատակարարման, հակաահաբեկչական պայքարի, համատեղ զորավարժությունների, ռազմական կրթության և վերապատրաստման, հեռանկարում նաև ռազմարդյունաբերության ոլորտում որոշ համատեղ ծրագրերի իրականացման ուղղությունները։

Օրինակ, Հնդկաստանը կարող է լուրջ ներդրում ունենալ Հայաստանում ժամանակակից ռազմական ԱԹՍ-ների արտադրության զարգացման հարցում, հատկապես եթե Հայաստանն այդ ուղղությամբ որոշակի համագործակցության ուղիներ ստեղծի Իրանի և Ռուսաստանի հետ։ Հակաահաբեկչական պայքարի համատեղ կենտրոնի ստեղծումը ևս մեկ հեռանկարային ուղղություն է, որը զարգացման և տարածաշրջանի այլ երկրների ներգրավման մեծ ներուժ ունի։ Ռազմաուսումնական ոլորտում փոխանակման և վերապատրաստման ծրագրերի իրականացումը մյուս կարևոր ուղղությունն է։ Երկու երկրները կարող են նաև համագործակցել իրենց զինանոցում առկա խորհրդային կամ ռուսական զինատեսակների արդիականացման ուղղությամբ։ Հնդկաստանի հետ երկկողմ և բազմակողմ զորավարժությունների անցկացումը կարող է զսպող գործոն դառնալ տարածաշրջանում Հայաստանի ագրեսիվ հակառակորդների համար։

• Տարածաշրջանային համագործակցություն և տնտեսություն։ Վերջապես Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի դուրս չմնա տարածաշրջանում Հնդկաստանի հիմնական աշխարհաքաղաքական նախաձեռնությունից՝ Հյուսիս-Հարավ ծրագրից։ Այն եզակի տարածաշրջանային ծրագրերից է, որին մասնակցելու և որից օգտվելու հնարավորությունը Հայաստանի Հանրապետությունը դեռ պահպանում է։ Սակայն այս միջանցքի ընձեռած հնարավորություններից լիարժեք օգտվելու համար մեզ անհրաժեշտ են համապատասխան ենթակառուցվածքներ, որոնք առայժմ բացակայում են։ Փոխարենը, տարածաշրջանի մյուս երկրները ակտիվորեն զարգացնում են իրենց տրանսպորտային ենթակառուցվածքները՝ դրանք հարմարեցնելով Հյուսիս-Հարավ միջանցքի պահանջներին։ Եթե Երևանն այս հարցում հապաղի և չկարողանա ճիշտ օգտվել ստեղծված հնարավորությունից, մեծ է հավանականությունը, որ Հայաստանը դուրս կմնա նաև այս ծրագրից, ինչը առավել կխորացնի երկրի տարածաշրջանային մեկուսացումը։

Հյուսիս-Հարավ ՄՏՄ-ի շահագործումը էականորեն կկրճատի ԵԱՏՄ-Հնդկաստան առևտրի տրանսպորտային ծախսերը։ Հնդկաստանի հետ ազատ առևտրի պայմանագրի հնարավոր կնքումը կարող է ԵԱՏՄ-Հնդկաստան առևտրաշրջանառության համար լրացուցիչ խթան հանդիսանալ։ Սա նշանակում է, որ Հնդկաստանը կարող է հետաքրքրված լինել նաև Հայաստանում ենթակառուցվածքների զարգացման գործում ներդրումներով։ Ուշագրավ է, որ Հնդկաստանի համար ԵԱՏՄ-ի հետ համագործակցության առաջնային ոլորտներն են՝ էներգետիկան, դեղագործությունը, առողջապահությունը, ՏՏ ոլորտը, ծառայություններն ու ոսկերչությունը: Նշված գրեթե բոլոր ուղղություններով Հայաստանը կարող է Հնդկաստանի համար կարևոր գործընկեր դառնալ, իսկ տարածաշրջանում ԵԱՏՄ անդամ միակ պետություն լինելու հանգամանքը կարող է առավել մեծացնել Հնդկաստանի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։

Անհրաժեշտ է որոշակի քայլեր ձեռնարկել, որոնք թույլ կտան Հնդկաստանի ուշադրությունը սևեռել Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերի վրա։ Հաշվի առնելով Իրանում ենթակառուցվածքների զարգացման նպատակով Հնդկաստանի կողմից իրականացվող ներդրումների ծավալը, կարող ենք ենթադրել, որ վերջինիս հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ բավական մեծ է։ Հյուսիս-Հարավ ՄՏՄ-ը Հնդկաստանի կողմից դիտարկվում է ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական տեսանկյունից, ուստի տարածաշրջանում ճիշտ քաղաքական դիրքավորումը Հայաստանին հնարավորություն կտա դառնալ Հարավային Կովկասում Հնդկաստանի հիմնական գործընկերները նաև Հյուսիս-Հարավ ծրագրի շրջանակներում։

Անհրաժեշտ է Իրանի, Ռուսաստանի և Հնդկաստանի հետ ինտենսիվ երկխոսություն սկսել հատկապես Սյունիքում ենթակառուցվածքների արագ ձևավորման համար ֆինանսական ռեսուրսների ներգրավման ուղղությամբ։ Հայաստանն այսօր էլ հանդիսանում է Հնդկաստանի զարգացման աջակցության ծրագրի՝ տարածաշրջանում ամենախոշոր շահառուն և այս ուղղությամբ համագործակցությունը մեծ պոտենցիալ ունի։ Մասնավորապես, Նյու Դելին մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել Հայաստանի մարզերում։ Այս բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունները որակական նոր մակարդակի հասցնելու լուրջ հնարավորություն կա, որի համար անհրաժեշտ է միայն քաղաքական կամք և գրագետ մոտեցում։

Միաժամանակ, պետք է նորից ընդգծել, որ Հնդկաստանի հետ համագործակցության խորացումը տարբեր ոլորտներում ամենևին չի նշանակում, որ Հայաստանը դա կարող է իրականացնել ի հաշիվ կամ ի հեճուկս տարածաշրջանի այլ դերակատարների՝ հատկապես ավանդական գործընկերների և դաշնակիցների շահերի։ Հատկապես քաղաքական և ռազմական ոլորտում Հնդկաստանի հետ համագործակցությունը չպետք է որևէ կերպ ուղղված լինի Ռուսաստանի և Իրանի կենսական շահերի դեմ, իսկ արտաքին քաղաքական նախաձեռնություններն ու փոխգործակցությունը պետք է ունենա հստակ կարմիր գիծ, այն է՝ չհակադրվել մեկ այլ աշխարհաքաղաքական բևեռի՝ Չինաստանի կենսական շահերին և որևէ կերպ չվնասել Պեկինի հետ բարեկամական և ոչ պակաս մեծ ներուժ ունեցող հարաբերությունները։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

09:12
Հունվարի 24-ին փոխանակման կետերում դոլարի, ռուբլու և եվրոյի փոխարժեքներն աճել են
ՀՀ բանկերում այսօր՝ հունվարի 24-ին ժամը 09։00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում  է 394.55 դրամ՝ նախորդ օրվա վերջի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Ինչու չեն կայանում նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստերը
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչու են դատավորները նախկին պաշտոնյաների նկատմամբ հարուցված քրեական գործերով դատական նիստ...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Անգրագետ նախագծին կողմ կքվեարկեն, թե ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանը ԵՄ անդամ դարձնելու ջատագով արևմտամետների խմբակը, պարզվում է՝ մի այնպիսի անգրագետ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». 25 անձ տուգանվել է 200 հազար դրամ հայտարարագիրը չներկայացնելու առնչությամբ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողվի 2024 թվականի 2-րդ կիսամյակի հաշվետվության՝ նախաձեռնված...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Հրապարակ». Հնարավոր է Ալիևն օրակարգ բարձրացնի արցախցիների վերադարձի թեման
«Հրապարակ» թերթը գրում է. «Ադրբեջանի Միլի մեջլիսում մտադիր են ստեղծել հանձնաժողով, որը, ըստ պաշտոնական հաղորդագրության,...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». ՔՊ-ականները մտադիր են «կանաչ լույս» տալ ԵՄ անդամակցության նախաձեռնության հետագա ընթացքի համար
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի՝ ԵՄ անդամակցության հարցը դեռ անորոշ է, բայց այսօր արտախորհրդարանական ուժերի՝...
Աղբյուր` Panorama.am
08:57
«Հրապարակ». Սյունիքի տարբեր հատվածներում արդեն մի քանի օր է՝ անդադար կրակահերթերով փորձում են հոգեբանական ճնշում գործադրել սյունեցիների վրա
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի իշխանությունում աջ ձեռքը չգիտի, թե ձախն ինչ է անում։ Մինչ Արտաքին...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Արփինե Սարգսյանը որոշել է գործին ընթացք տալ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու հարցով զբաղվում է քննչական կոմիտեն։ Հունվարի...
Աղբյուր` Panorama.am
08:55
«Հրապարակ». Հայկ Սարգսյանն առաջարկում է խստացնել թմրանյութերի ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության սարսափելի վիճակագրությունը սկսել է...
Աղբյուր` Panorama.am
08:45
Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ և...
Աղբյուր` Panorama.am
08:40
Հունվարի 24-ի հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունվարի 24-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
23:20
Ադրբեջանը ցանկանում է վերադարձնել Փարիզի 2024 թվականի օլիմպիական մեդալները
Ադրբեջանի օլիմպիական կոմիտեն դիմել է Միջազգային օլիմպիական կոմիտեին (ՄՕԿ)՝ 2024 թվականի օլիմպիական մրցանակները վերադարձնելու խնդրանքով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:22
Արցախից բռնագաղթած ընտանիքներին արդեն իսկ տրամադրվել է բնակարանի 502 հավաստագիր
ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ տեղի է  ունեցել նախարարին կից Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված...
Աղբյուր` Panorama.am
22:02
Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ազգային աղոթքի նախաճաշին». Նազելի Բաղդասարյան
Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքի իր էջի գրառմամբ հայտնում է. «Փետրվարի սկզբին նախատեսվում է Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
21:51
Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է բանակցություններ վարել կարգավորման շուրջ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի հետ հակամարտությունը լուծելու բանակցությունների և համաձայնության։...
Աղբյուր` Panorama.am
21:28
Խոշոր ավտովթարի ժամանակ «BMW»-ն արմատից տապալել է ծառը, ապա կոտրել էլեկտրասյունը
 Հունվարի 23-ին, ժամը 18:20-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Մասիս քաղաքի Երևանյան փողոցում դեռևս անհայտ...
Աղբյուր` Panorama.am
21:11
2025 թվականի փետրվարի 1-ից Երևանի հասարակական տրանսպորտից օգտվելիս վճարման համակարգը դառնում է ավելի հարմար. Տիգրան Ավինյան
Երևանի քաղասքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքի իր էջում իրազեկող տեսանյութ է հրապարակել և գրել. «Սիրելի՛ քաղաքացիներ, 2025 թվականի...
Աղբյուր` Panorama.am
21:01
Կարեն Կարագուլյանի և Վաչե Թովմասյանի մասնակցությամբ «Անորա» ֆիլմը ներառվել է «Օսկար»-ի հավակնորդների ցանկում
Հայ դերասաններ Կարեն Կարագուլյանի, Վաչե Թովմասյանի մասնակցությամբ  ամերիկացի հայտնի ռեժիսոր Շոն Բեյքերի «Anora»  ֆիլմը...
Աղբյուր` Panorama.am
20:59
Ուրախ եմ, որ ստացվեց հաղթել․ միջազգային գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյան
Ինձ համար շատ լավ սկսվեց առաջնությունը:Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց միջազգային գրոսմայստեր, Հայաստանի եռակի չեմպիոն Ռոբերտ...
Աղբյուր` Panorama.am
20:41
Սոցիալական ցանցերում խոսքի ազատության սահմանափակումն ավելի շատ վնաս կհասցնի մեր հասարակություններին․ Ֆինլանդիայի Էդուսկունտայի խոսնակ
 Ալեն Սիմոնյանի հրավերով Հայաստանում են Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրներ համագործակցության ձևաչափի (Nordic-Baltic Eight) խորհրդարանների...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի հետ բանակցությունները դեռևս զգալի արդյունքներ չեն տվել․ Միրզոյան
Ելույթով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը: Նա հավաստիացրել է, որ մեր երկիրը հանձն է առել փնտրելու նոր...
Աղբյուր` Panorama.am
20:15
Վաճառված է. ԱՄՆ-ն օտարել է Խաչատրյանների բռնագանձված առանձնատունը
«Հետքը» գրում է․ «Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիների ամերիկյան առանձնատունը, ի վերջո, վաճառվեց: Ամերիկյան...
Աղբյուր` Panorama.am
20:00
Հուսով ենք ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր․ Լատվիայի Սայեմայի խոսնակ
 Մեծ հաճույք է այցելել Հայաստան և տեսնել Հայաստանի հյուրընկալությունը։ Այս մասին  ՀՀ ԱԺ նախագահի և Հյուսիսային Եվրոպա-Բալթյան երկրների...
Աղբյուր` Panorama.am
19:44
Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին վերաբերող հարցը հետաքրքիր առաջարկություն է, կներկայացնեմ Շվեդիայում․ Շվեդիայի Ռիկսդագի փոխխոսնակ
«Շվեդիայում մշտապես մտահոգված ենք, երբ երկրների ղեկավարները այլ երներների ղեկավարներին բուլինգի են ենթարկում։ Շվեդիայում  կարծում են,...
Աղբյուր` Panorama.am
19:15
ԱՄՆ-ի կողմից օտարերկրյա բոլոր աջակցության ծրագրերի 90 օրով սառեցումը վերաբերում է նաև Հայաստանին․ Ավետիսյան
Հանրային կառավարման փորձագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.  «ԱՄՆ նախագահ Տրամփն իր առաջին իսկ պաշտոնավարման օրը բազմաթիվ...
Աղբյուր` Panorama.am
19:03
Քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության զարգացման հնարավորությունները
Նիկոլ Փաշինյանը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռուտտեի հետ։Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:52
Առողջապահության ոլորտը տվել են երեխաների, նրանք էլ ռուբիկ/կուբիկ են խաղում․ Ծաղիկ Վարդանյան
«Առողջության իրավունք» իրավապաշտպան ՀԿ համանախագահ Ծաղիկ Վարդանյանը գրում է․ «Պետական պատվերով բուժումը սկսվե՞լ է...
Աղբյուր` Panorama.am
18:40
Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման
Տավուշի մարզից լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է․ «Տավուշում 32 դպրոցների շենքեր կարիք ունեն հրատապ նորոգման Տավուշի մարզպետարանի...
Աղբյուր` Panorama.am
18:27
«Արմավիր» ՔԿՀ-ում կալանավորված անձը կոշիկի մեջ թաքցրել էր թմրամիջոց
Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Արմավիր» տարածքային բաժնում ստացվել էին տեղեկություններ այն...
Աղբյուր` Panorama.am
18:15
Խոսքը միայն հայերի մասին չէ. սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան
Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավապաշտպան Ջարեդ Գենսերը The Armenian Report-ի հետ բացառիկ հարցազրույցում  իր պաշտպանյալին և ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա
13:44 23/01/2025

Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}