Փետրվարի 1-ի դրությամբ, կենսաթոշակառուների վճարների 17.5 %-ն իրականացվում է անկանխիկ. Մարտին Գալստյան
«Փետրվարի 1-ի դրությամբ, կենսաթոշակառուների վճարների 17.5 %-ն իրականացվում է անկանխիկ»,-կառավարության նիստում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:
Նրա խոսքով՝ հայաստանյան բանկերի թողարկած քարտերի միջոցով անկանխիկ վճարումներն անցած տարվա ընթացքում գերազանցել են 1.3 տրիլիոն դրամը, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 58%-ով ավել է:
Նիկոլ Փաշինյանն էլ իր կողմից նշեց. «Փետրվարին մեր սիրելի թոշակառուներն անկանխիկ եղանակով իրականացրել են 3.4 միլիարդ դրամի առևտուր»։
Նա հիշեցրեց, որ 2022-ին այդ ցուցանիշը ձգտում էր 0-ի, իսկ դեկտեմբերին ու հունվարին 2.7 միլիարդ դրամի շրջանակներում էր:
«Փետրվարի համար առևտրի արդյունքում պետությունը 286 միլիոն 711 հազար վերադարձնում է առևտուր իրականացնող կենսաթոշակառուներին։Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն՝ եթե 2022 թվականի հունիսի վերջի դրությամբ ՀՀ-ում կար շուրջ 22 հազար ակտիվ POS տերմինալ, ապա, այսօրվա դրությամբ, դրանց թիվը եռապատկվել է»,-հայտնեց Փաշինյանը։
Նա անդրադարձավ նաև ապրիլի 1-ից նախատեսված ԱՊՊԱ համակարգի շուկայի ազատականացմանը՝ հիշեցնելով, որ դրա նախաձեռնությունը սկսվել է նրանից, որ խնդիր է դրվել պետական հատվածի բոլոր հիմնարկությունների ավտոմեքենաների պարտադիր ապահովագրությունը կատարել մրցութային կարգով:
«Երբ հետազոտել ենք, տեսել ենք, որ այդտեղ կան պրոբլեմներ, որովհետև, ըստ էության, սահմանված են գները ի սկզբանե, և շուկայական մոտեցում չկա»,-հայտնեց Փաշինյանը՝ ներկայացնելով փոփոխությունների նախապատմությունը, և հավելեց. «Շատ լուրջ ինստիտուցիոնալ բարեփոխում է, որի արդյունքները կվայելեն նաև ՀՀ ամենակարգապահ քաղաքացիները՝ երթևեկության կանոնների պահպանման իմաստով»:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ հայտնեց, որ քաղաքացիներն ապրիլի 1-ից առցանց հարթակով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս միաժամանակ տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկները և կարող են ընտրել իրենց համար լավագույն գին-որակ հարաբերակցությունը:
«Այլևս ոչ մի գերատեսչություն իրավունք չունի ԱՊՊԱ պայմանագիր կնքել առանց մրցույթի»,-հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Մարդու իրավունքների պաշտպանը չունի գործառույթ ընդդիմությունից իշխանությանը պաշտպանելու
- ԿԳՄՍ-ն կստեղծի Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե
- ՀՀ պետական սահմանի նույն դիրքերից ՊՆ-ի ստորաբաժանումները դուրս են գալու, նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերը. Փաշինյան
- Ռազմական փոխադրումների մասին տեղեկատվությունը պրոպագանդիստական սուտ է. Նիկոլ Փաշինյան
- Կառավարությունն այսօր 576.4 մլն դրամ կհատկացնի ԱԱԾ-ին
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին