Ընդդիմադիր գործիչը Էրդողանին խորհուրդ է տվել երիցուկով թեյ խմել և հանգստանալ
Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության առաջնորդ Մերալ Աքշեները քննադատել է փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժերից հետո թուրքական իշխանությունների ձեռնարկած գործողությունները։
Էրմենիհաբերի փոխանցմամբ, ի պատասխան այդ քննադատությանը՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Աքշեներին մեղադրել է ստեր տարածելու մեջ. «Պետք չէ ստել, տիկին Մերալ։ Ես ստի հետ գործ չունեմ։ Ցավոք, ձեր քիթը խոթում եք այլ տեղեր, զգուշացեք։ Ինձ հետ գործ չունեք»։
Էրդողանի նյարդային արձագանքին հակադարձել է Մերալ Աքշեները՝ Twitter միկրոբլոգի իր էջում գրելով. «Տեսնում եմ նյարդայնացած եք։ Երեկոյան երիցուկով թեյ խմեք, կհանգստանաք»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան