«Փաստ». Գուրգեն Ներսիսյանը գնահատել է իր «կոալիցիայի» անդամի «չարչարանքները»
«Փաստ» թերթը գրում է.
«Մարտի 27-ին ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր խորհրդական է նշանակել Միքայել Հայրիյանին: Արտաքուստ սովորական այս նշանակումն իրականում բավականին ուշագրավ խորքեր ունի: Միքայել Հայրիյանը Արցախի առողջապահության նախարարն է եղել և պաշտոնից ազատվել է Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելուց մոտ 20 օր անց:
Դրանից հետո նա համալրել էր հակավարդանյանական «կոալիցիան», որին ժամանակին անդրադարձել ենք: Այդ օրերին նա այդ «կոալիցիայի» ամենաակտիվ անդամներից մեկն էր: Եթե այն ժամանակ գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանը «ստվերից» էր համակարգում այդ խմբի գործունեությունը, ապա Հայրիյանն ապահովում էր «հրապարակային» կողմը:
Նա, մասնավորաբար, մի քանի կոշտ գրառումներ արեց՝ պետնախարար Ռուբեն Վարդանյանին մեղադրելով խնդիրներ ծնող հայտարարություններ անելու, պետական ծառայությունից բացարձակ անտեղյակության մեջ, ապա և նեղացածության ողջ սպեկտրը գործի դնելով՝ հայտարարեց, թե «Արցախը և արցախցին փորձադաշտ չէ ինքնաներկայացման և խաղերի համար»։
Եվ ահա, ինչպես փոխանցում է Արցախի մեր աղբյուրը, Գուրգեն Ներսիսյանը գնահատել է իր «կոալիցիայի» անդամի «չարչարանքները», ջանքերն ու հակավարդանյանական գծի մեջ ունեցած ընդգծված ակտիվությունը և, որպես յուրատեսակ պարգևատրում, նշանակել պետնախարարի խորհրդական»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները