Հայաստանի 5 ջրամբարների լցվածությունը նախորդ տարվա համեմատ ցածր է. Լևոն Ազիզյան
«Կանխատեսվում է Սևանա լճի մակարդակի բարձրացում. hուլիսի 1-ին ապրիլի 1-ի համեմատ կլինի 21-26 սմ»,- այսօր տեղի ունեցած ասուլիսում ասաց Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
Միաժամանակ, ինչպես նշեց կենտրոնի ղեկավարը, կանխատեսումների համաձայն՝ տարեվերջին Սևանա լճի մակարդակը կլինի 1900,13-1900,18 մ-ի սահմաններում, ինչը հունվարի 1-ի համեմատ ցածր կլինի 10-15 սմ–ով։
Լևոն Ազիզյանը նշեց, որ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կողմից դիտարկվող 5 խոշոր ջրամբարի ջրալցվածությունը կլինի ցածր, մասնավորապես, Ախուրյանի և Արփի լիճ ջրամբարներում ջրալցվածությունը կլինի 65-70 տոկոս, Ազատի և Մարմարիկի ջրամբարներում՝ 75-80 տոկոս, իսկ Ապարանի ջրամբարում` 45-50 տոկոս։
«Եթե համեմատենք նախորդ տարվա հետ, ապա ջրամբարների ջրալցվածությունն այս տարի կլինի 10 տոկոսով պակաս»,- Լևոն Ազիզյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին