Շախմատի Եվրոպայի կանանց անհատական առաջնություն. Հայաստանի ներկայացուցիչների արդյունքները
Չեռնոգորիայի Պետրովաց քաղաքում ավարտվել է շախմատի կանանց Եվրոպայի 23-րդ անհատական առաջնությունը, որին մասնակցել են նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Հայ շախմատիստուհիներից լավագույն արդյունքը ցույց է տվել Աննա Սարգսյանը, որը 11 հնարավորից վաստակել է 7,5 միավոր և զբաղեցրել 10-րդ տեղը: Վերջին տուրում Աննան ոչ-ոքի է խաղացել ֆրանսիացի Դեյմանտե Դաուլիտե Կորնետի հետ: Սարգսյանը կպարգևատրվի 1857 եվրոյով: Ի դեպ, Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած վրացի Մերի Արաբիձեին Աննա Սարգսյանը զիջել է ընդամենը մեկ միավորով:
Հայաստանի մյուս ներկայացուցիչներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մրցաշարն ավարտել են 7-ական միավորով: Էլինան զբաղեցրել է 14-րդ տեղը և կպարգևատրվի 500 եվրոյով: Լիլիթ Մկրտչյանը մրցաշարն ավարտել է 21-րդ հորիզոնականում:
Հայաստանի հավաքականի անդամ Մարիամ Մկրտչյանը 6,5 միավորով գրավել է 30-րդ տեղը: Մկրտչյանը լրացրել է կանանց միջազգային գրոսմայստերի նորմա: Սուսաննա Գաբոյանը 5,5 միավորով զբաղեցրել է 65-րդ հորիզոնականը, իսկ Պոլինա Կոբակը 5 միավորով հանգրվանել է 84-րդ տեղում:
Առաջնության արդյունքներով Աննա Սարգսյանը բարելավել է իր վարկանիշը 3.9 կետով, Լիլիթ Մկրտչյանը՝ 9.8 կետով, Մարիամ Մկրտչյանը՝ 16.6 կետով, Սուսաննա Գաբոյանը՝ 20.4 կետով, Պոլինա Կոբակը՝ 141 կետով:
Հարակից հրապարակումներ`
- Վրացի շախմատիստուհի Մերի Արաբիձեն՝ Եվրոպայի չեմպիոն
- ԵԱ. Մարիամ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցուն
- ԵԱ. Սուսաննա Գաբոյանը հաղթել է 9-րդ խաղափուլում
- ԵԱ. Աննա Սարգսյանը 8 հնարավորից վաստակելով 6 միավոր՝ այժմ գտնվում է 5-րդ հորիզոնականում
- ԵԱ. 5-րդ խաղափուլում հաղթել են Մարիամ Մկրտչյանն ու Պոլինա Կոբակը
- ԵԱ. Լիլիթ Մկրտչյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին
- ԵԱ. 2-րդ խաղափուլի հաղթողներն են՝ Մարիամ Մկրտչյան, Էլինա Դանիելյան և Աննա Սարգսյան
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին