Հայաստան բոլորի համար ինչ-որ բան կա. Forbes
Համեղ սնունդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ, աշխարհում հայտնի կոնյակ` երկիր, որտեղ միշտ կգտնվի սիրելի մի անկյուն: Նշված է Forbes-ի անդրադարձում՝ «Հայաստան այցելելու 10 պատճառ. բոլորի համար ինչ-որ բան կա»։
Ըստ պարբերականի, Հայաստանում են գտնվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված այնպիսի հուշարձաններ, ինչպիսիք են Հաղպատի և Սանահինի վանական համալիրները, Էջմիածնի մայր տաճարն ու եկեղեցիները, Զվարթնոցի տաճարի ավերակները, Գեղարդավանքը:
Հայաստանը ունի գեղեցիկ բնություն և լավ հնարավորություններ է առաջարկում լեռնագնացության համար: Կարելի է նաև օգտվել աշխարհի ամենաերկար ճոպանուղուց` հիանալով գեղեցիկ բնապատկերներով: Դրանից բացի, Հայաստանում պետք է անպայման այցելել Սևանա լիճ, ինչպես նաև հիանալ Արարատի գեղեցիկ տեսարանով: Հուշարձաններից աչքի է ընկնում «Մայր Հայաստան» արձանը:
Հայկական կոնյակը հայտնի է ամբողջ աշխարհում, իսկ խաղող հայերը մշակել են հազարամյակներ շարունակ, որից էլ ստացել են անմահական գինի, նշում է պարբերականը: Ջուրը Հայաստանում մաքուր է և սառնորակ: Անդրադարձ է կատարվել նաև համեղ մրգերին ու լավաշին:
Բարի գալուստ Հայաստան:
«Հայաստան այցելելու պատճառներն ըստ Forbes-ի
.ՅՈՒՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված հուշարձաններ,
.գեղեցիկ բնություն,
.Սևանա լիճ,
.ամբողջ աշխարհում հայտնի հայկական կոնյակ և գինի,
.մաքուր ու սառնորակ ջուր»,- Forbes-ի անդրադարձը հակիրճ ներկայացրել է Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ը։