Վրացի շախմատիստուհի Մերի Արաբիձեն՝ Եվրոպայի չեմպիոն
Մերի Արաբիձեն երկրորդ վրացի շախմատիստն է, ով նվաճել է Եվրոպայի չեմպիոնի կոչումը եվրոպական շախմատի պատմության մեջ։
Վրացական «Առաջին ալիք»-ի փոխանցմամբ, Պետրովացում անցկացված շախմատի կանանց Եվրոպայի առաջնությունում Մերի Արաբիձեն 11 հնարավորից վաստակել է 8,5 միավոր և գրավել առաջին տեղը։ Արաբիձեն առաջնությունն ավարտել է առանց պարտության։
Մերի Արաբիձեն 2015 թվականի աշխարհի թիմային առաջնության հաղթող է, շախմատի օլիմպիադայի և Եվրոպայի թիմային առաջնությունների բազմակի մրցանակակիր։
Մերի Արաբիձեն երկրորդ վրացի շախմատիստուհին է, ով դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Նանա Ձագնիձեն առաջին անգամ մայրցամաքի չեմպիոնի տիտղոսը նվաճել է 2017 թվականին:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան