Մարտի 30-ից Սուրմալուն կգործի
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի մարտի 23-ին վերահսկողություն է իրականացրել Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Երևանի պահածոների գործարան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ («Սուրմալու» տոնավաճառ) նախկին վերահսկողության արդյունքում տրված կարգադրագրի պահանջների կատարումը պարզելու նպատակով։
Տեսչական մարմնից հայտնում են՝ հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ ընկերությունում իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որի արդյունքում էապես նվազել է հրդեհի առաջացման սպառնալիքը, և վերացել է ընկերության գործունեությունը մասնակի կամ ամբողջովին դադարեցնելու հիմքը։
Առկա հանգամանքների ուսումնասիրության արդյունքում ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի կողմից մարտի 30-ին որոշում է կայացվել թույլատրել «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի գործունեությունը։
Ըստ աղբյուրի, միևնույն ժամանակ ընկերության տնօրենին տրվել է կարգադրագիր, որով սահմանվել է հստակ ժամանակացույց՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների դեռևս առկա խախտումները սեղմ ժամկետներում վերացնելու վերաբերյալ։
Հարակից հրապարակումներ`
- Ամբողջությամբ դադարեցվել է «Սուրմալու» տոնավաճառի գործունեությունը
- Կալանավորվել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում պահեստային տարածքը վարձակալած տնտեսվարողը
- Քննչական կոմիտեն մանրամասներ է հրապարակել «Սուրմալու»-ի տնօրենի ձերբակալությունից
- «Սուրմալու»-ի պայթյունի հետևանքով զոհերի ընտանիքներին և վիրավորում ստացածների աջակցության համար դիմելու վերջնաժամկետն այսօր է
- Տեսչական մարմինները համակարգող գրասենյակի ղեկավարի պաշտոնանկությունը կապված է «Սուրմալուի» դեպքերի հետ. Փաշինյան
- Քանդվել է Սուրմալուի պայթյունի հետևանքով մասնակի կանգուն մնացած մասնաշենքը