Ղազինյան. Ճիշտ կլիներ, եթե ՄԻՊ պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը
Իրավաբան, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը գրում է.
«Ճիշտ կլիներ, եթե ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավասությունը վերապահվեր քաղաքական ընդդիմությանը:
Այս ժեստով իշխանությունը կապացուցեր, որ հավատարիմ է ժողովրդավարության սկզբունքներին և հանձնառու է Հայաստանում երաշխավորել և պաշտպանել մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:
Ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուն պետք է բավարարի ՀՀ Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված պահանջներին և չափանիշներին:
Ընդդիմության կողմից առաջադրված և ընտրված ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը իրական հակակշիռ կլիներ իշխանական իրավապահ համակարգին:
Բայց դե ունենք այն, ինչ ունենք»։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ թեկնածու առաջարկելու հարցով ԱԺ հանձնաժողովն առաջիկայում նիստ կհրավիրի
- ՔՊ-ն ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը
- Էդգար Ղազարյանն առաջադրվել է ՄԻՊ թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան