Ղազարյան. Դիմել եմ ՔՊ խմբակցության ղեկավարին` կազմակերպելու իմ հանդիպումը ՔՊ պատգամավորների հետ
«Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի թափուր պաշտոնում առաջադրված Էդգար Ղազարյանը գրում է.
«Այսօր, որպես Ազգային ժողովում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների կողմից Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրված միասնական թեկնածու, պաշտոնապես դիմել եմ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարին (նաև քարտուղարին, ով հանդիսանում է նաև ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)` կազմակերպելու համար իմ հանդիպումը խմբակցության պատգամավորների հետ։
Իմ կողմից առաջարկվել է հանդիպման բաց և հրապարակային ձևաչափը` զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ` ուղիղ եթերով հեռարձակման հնարավորությամբ։ Միաժամանակ ընդունելի է համարվել իրենց կողմից առաջարկվող այլ ձևաչափով հանդիպման հնարավորությունը»։
Հարակից հրապարակումներ`
- Ագնեսա Խամոյանն արձագանքել է Էդգար Ղազարյանի առաջադրման մասին հարցերին
- Էդգար Ղազարյանի առաջադրման արձագանքները
- Էդգար Ղազարյանն առաջադրվել է ՄԻՊ թեկնածու
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան