Հռոմի պապը հոսպիտալացվել է
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հոսպիտալացվել է առողջության կտրուկ վատթարացման պատճառով։
Իտալական La Stampa թերթի փոխանցմամբ, պոնտիֆիկոսը պատրաստվում էր մոտ ժամանակներս պլանային բուժզննում անցնել, սակայն մարտի 29-ի առավոտյան նա վատացել է, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց։
Սկզբում բժիշկները կարծել են, որ Պապը սրտի հետ կապված խնդիրներ ունի, սակայն հետո նրա մոտ շնչառական հիվանդություն է ախտորոշվել։ Նշվում է, որ այն կապված չէ կորոնավիրուսի հետ։ Ամենայն հավանականությամբ, 86-ամյա պոնտիֆիկոսն առաջիկա մի քանի օրերին կմնա բուժհաստատությունում։
Վեստի.ռու-ի հաղորդմամբ, Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունից հայտնել են, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը վերջին օրերին բողոքում էր շնչառության դժվարությունից։ Հիվանդանոցում հետազոտությունը ցույց է տվել շնչառական վարակ, որը մի քանի օր հիվանդանոցում անհրաժեշտ թերապիա է պահանջում։
Պոնտիֆիկոսի հետ առաջիկա երկու օրերին նախատեսված բոլոր ընդունելությունները չեղարկվել են։
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան